|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ակունք ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնք ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ակունք, (077) 870825, akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
18 նոյեմբերի 2025 թվականի N 956-Ա |
ՀՈՂԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով՝ « Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, 1-ին կետով », «Քաղաքաշինության մասին օրենքի 143-րդ հոդվածով », « Հայասատանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգով », « Հայաստանի Հանրապետության Վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի հուլիսի 08-ի թիվ 2-8 դրական եզրակացությամբ », հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 54-Ն որոշումը` որոշում եմ.
- Համայնքային սեփականություն հանդիսացող մարզ Կոտայք, համայնք Ակունք գյուղ Զովաշեն՝ 07-028-0127-0001-ից կադաստրային ծածկագրով, 0․125հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը փոխադրել՝ բնակավայրի բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա, օրենսդրությամբ սահմանված կարգով կառուցապատում իրականացնելու համար:
- Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում սահմանված կարգով ընթացք չտալու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
- Սույն որոշման առաջին կետում նշված հողի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի տարեկան, ընթացիկ հաշվառման և համայնքի հողային հաշվեկշռում:
- Ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 2025 թվականի հոկտեմբերի 30-ի << Հողի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին >> թիվ 886-Ա որոշումը։
- Որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՒՆԱՆ ՌՈՒԲԵՆՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|