Այսօր: Երկուշաբթի, 2 Մարտի 2026թ.
Ակունքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 89
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 145-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ակունք ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ակունք, (077) 870825, akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 փետրվարի 2026 թվականի N 145-Ա

ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Կոտայքի մարզի Ակունք համայնքի ղեկավարի, 29 դեկտեմբերի 2025թ. թիվ 1147-Ա որոշմամբ,  համաձայն <Տեղական ինքնակառավարման մասին> օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ ենթակետի, <Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին> օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <Բ> կետով, 34-րդ հոդվածով, ՀՀ Հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն, հիմք ընդունելով Ակունք համայնքապետարանի աշխատակամի աշխատակից՝ հողաշինարար Րաֆֆի Գասպարյանի կազմած արձանագրությունը,  հարուցվել էր վարչական վարույթ, այն խախտման հիմքով, որ թիվ 07-049-0225-0038 կադաստրային ծածկագրով հողամասը՝ գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը օգտագործվում է ոչ գործառնական նշանակությամբ՝  օգտագործվում է որպես այգի:

Ակունքի համայնքապետարանում 20 հունվարի 2026 թվականի վարչական վարույթի լսումների ընթացքում վարույթի մասնակից Լևոն Բախշիկի Գալստյանը հայտնեց, որ տվյալ հողամասը արդեն իսկ գործող այգիով 2004 թվականին վարձակալել է իսկ 2012 թվականին աճուրդ վաճառքով ձեռք է բերել որպես գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսք չիմանալով որ հողամասը պետք է լիներ գյուղատնտեսական նշանակության այգի որպեսզի կարողանար հիմնել այգի:

<<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> օենսգրքի 40-րդ հոդվածի համաձայն՝ վարչական տույժ նշանակելը վարչական իրավախախտում կատարած անձին չի ազատում այն պարտականության կատարումից, որը չկատարելու համար նշանակվել էր վարչական տույժ: 

<< Վարչական իրավախախտումների վերաբեյալ>> օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն հողամասերի գործառնական նշանակությունը և հողատեսքերի ինքնակամ փոփոխելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Ելնելով վերոգրյալից, հիմք ընդունելով <Վարչական իրավախախտումների մասին>Հայաստանի Հանրապետության օրենքի 54-րդ հոդվածը՝ որոշեցի․

  1. Քաղաքացի՝ Լևոն Բախշիկի Գալստյանին ենթարկել վարչական պատասխանատվության «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 54-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար և նշանակել տուգանք 50.000 / հիսուն հազար / ՀՀ դրամ:
  2. Պարտավորեցնել տուգանքի գումարը վճարել Ակունքի համայնքապետարանի 900105203104 հաշվեհամարին:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը և կարող է վարչական կարգով բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարանին՝ երկամսյա ժամկետում:
  4. Որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՀՈՒՆԱՆ ՌՈՒԲԵՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Կոտայքի մարզ, գ. Ակունք, Կենտրոնական խճուղի 72
(077) 870825
akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824399@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԿՈՒՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 215
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner