|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ակունք ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնք ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ակունք, (077) 870825, akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 նոյեմբերի 2025 թվականի N 931-Ա |
ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 731-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 3,33,34 և 35-րդ կետերի պահանջներով, Գոռ Սմբատի Նավոյանի 2025 թվականի ապրիլի 02-ի դիմումը, « ՆԱՐԵԿ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ ՄԱՐԼԵՆԻ » անհատ ձեռնարկատերի կողմից հաստատված հատակագիծը, հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման 20246WDRXR ծածկագիրը և հաշվի առնելով, որ մարզ Կոտայք, համայնք Ակունք գյուղ Զառ` 07-027-0017-0011-ից կադաստրային ծածկագրով, 0.11728հա մակերեսով հողամասում ինքնակամ կառուցված 143․01քմ արտաքին մակերեսով բնակելի նշանակության շենք-շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոների էական խախտումների և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք որոշում եմ․
- Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառուցված 143․01քմ արտաքին մակերեսով բնակելի նշանակության շենք-շինությունները ճանաչել օրինական:
- Հողամասի գործառնական նշանակությունը բնակավայրերի այլ հողատեսքից համարել փոփոխված բնակավայրերի բնակելի կառուցապատման։
- Առաջարկել օրինականացված կառույցը և համապատասխան հողամասը կառույցն իրականացրած անձին՝ Գոռ Սմբատի Նավոյանին գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով ձեռք բերելու՝ ինքնակամ կառուցված 143․01քմ բնակելի նշանակության շենք-շինությունները և 0․11728հա հողամասը, կամ սույն կարգի 34.2-րդ կետով նախատեսված դեպքում`վարձակալության իրավունքով ձեռք բերելու:
- Ուղակի վաճառքով ձեռք բերելու դեպքում՝ 143․01քմ բնակելի տան մեկ մետր քառակուսու օրինականացման համար վճարել 3084 ՀՀ դրամ իսկ 0.11728հա հողամասի մեկ մետր քառակուսու համար 792 ՀՀ դրամ:
- Ուղղակի վաճառքով ձեռք բերելու դեպքում պարտավորեցնել նրան ինքնակամ կառուցված՝ 143․01քմ բնակելի տան օրինականացման համար Ակունք համայնքի բյուջե / 900105203211 հաշվեհամար/ կատարել վճարում՝ 441 043 / չորս հարյուր քառասունմեկ հազար քառասուներեք/ ՀՀ դրամ, իսկ 0.11728հա հողամասի համար Ակունք համայնքի բյուջե / 900105203179 հաշվեհամար / կատարել վճարում՝ 1 202 573 / մեկ միլիոն երկու հարյուր երկու հազար հինգ հարյուր յոթանասուն երեք / ՀՀ դրամ:
- Որոշումն ուժի մեջ է ստորագրման օրվանից։
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՒՆԱՆ ՌՈՒԲԵՆՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|