Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Ակունքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



24 դեկտեմբերի 2024 թ.

ՀՈՂԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի , Հայաստանի Հանրապետության Վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թվականի օգոստոսի 09-ի թիվ 78 դրական եզրակացությունը, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2023 թվականի օգոստոսի 18-ի թիվ 55 որոշումը, և Գուրգեն Մայիսի Արամյանի դիմումը՝ որոշում եմ.

  1. Գուրգեն Մայիսի Արամյանին սեփականության իրավունքով պատկանող՝ / հիմք անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման թիվ 06122024-07-0050 վկայական / մարզ Կոտայք, համայնք Ակունք գյուղ Կոտայք՝ 07-038-0124-0118  կադաստրային ծածկագրով, 0․26հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը փոխադրել՝ բնակավայրի բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա, օրենսդրությամբ սահմանված կարգով կառուցապատում իրականացնելու համար:
  2. Պարտավորեցնել որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Կոտայքի մարզի Ակունք համայնքի բյուջե կատարել վճարում / 900105203179 հաշվեհամար / հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերությունը՝ 756 475 / յոթ հարյուր հիսունվեց հազար չորս հարյուր յոթանասունհինգ/ ՀՀ դրամ։
  3. Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում սահմանված կարգով ընթացք չտալու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
  4. Սույն որոշման առաջին կետում նշված հողի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի տարեկան, ընթացիկ հաշվառման և համայնքի հողային հաշվեկշռում:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՆԱՆ ՌՈՒԲԵՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Րաֆֆի Գասպարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Կոտայքի մարզ, գ. Ակունք, Կենտրոնական խճուղի 72
(077) 870825
akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824399@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԿՈՒՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner