Այսօր: Երկուշաբթի, 17 Նոյեմբերի 2025թ.
Ակունքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 21
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 934-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ակունք ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ակունք, (077) 870825, akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 նոյեմբերի 2025 թվականի N 934-Ա

ԳԱՌՆԻԿ ՈՍԿԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ՊԱՀԵՍՏԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԻՄՔԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հողային Օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետի պահանջները, Հայաստանի Հանրապետության ազգային արխիվ  ՊՈԱԿ Աբովյանի տարածքային ներկայացուցչության կողմից 13․03․2025 թվականի թիվ Աբ-320/1 և թիվ Աբ-320/2  տրամադրված արխիվային տեղեկանքները, « ԱՐԱՅԻԿ ԲԱԲԱՅԱՆ ՕՆԻԿԻ » անհատ ձեռնարկատերի կողմից տրամադրված հատակագիծը և Վահան Ոսկանի Մուրադյանի / ժառանգ / դիմումը՝ որոշում եմ․

 

  1. Գառնիկ Ոսկանի Կարապետյանին 28․02․1992թ․ Կոտայքի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի Կոտայքի գյուղխորհրդի գործադիր կոմիտեի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի թիվ 8 արձանագրությամբ՝ 19․59մ x 17․08մ արտաքին չափերով սեփականաշնորհված հացահատիկի պահեստի համար առանձնացված 0․088հա հողամասի հիմքերը համարել վերականգնված։
  2. Քանի որ 0.088հա հողամասը չի գտնվում Հողային օրենսգրքի  60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ապա հողամասը օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականության իրավունքով փոխանցել Գառնիկ Ոսկանի Կարապետյանին պայմանով՝ օտարման դեպքում կատարելու տվյալ պահին գործող հողամասի կադաստրային արժեքի վճարում:
  3. Որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման  օրվանից։

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՀՈՒՆԱՆ ՌՈՒԲԵՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Կոտայքի մարզ, գ. Ակունք, Կենտրոնական խճուղի 72
(077) 870825
akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824399@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԿՈՒՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner