Ղեկավարվելով՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006թ-ի մայիսի 18-ի N 912-Ն որոշման կարգի 10,11,22 կետերի պահանջներով, հիմք ընդունելով Մերուժան Շմավոնի Եղիազարյանի 2021 թվականի հունվարի 01-ի դիմումը, « ԳԻՍ ԱՐՏ » ՍՊԸ ընկերության կողմից հաստատված հատակագիծը, հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման 2024K2MNFG ծածկագիրը և հաշվի առնելով, որ մարզ Կոտայք, համայնք Ակունք գյուղ Կոտայք՝ 07-038-0041-0019 կադաստրային ծածկագրով հողամասում ինքնակամ կառուցված 112․15քմ արտաքին չափերով շենք-շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոների էական խախտումների և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք որոշում եմ․
- Մերուժան Եղիազարյանին, Վարդ Եղիազարյանին, Թագուհի Եղիազարյանին, Ցոլակ Եղիազարյանին և Հասմիկ Եղիազարյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ կառուցված 112․15քմ արտաքին չափերով շենք-շինությունները ճանաչել օրինական:
- Ինքնակամ կառուցված՝ 110․2քմ օժանդակ շինության և 1․95քմ զուգարանի օրինականացման համար համայնքային բյուջե կատարել վճարում՝ մեկ մետր քառակուսու համար 853․2 ՀՀ դրամ:
- Պարտավորեցնել նրան ինքնակամ կառուցված՝ 110․2քմ օժանդակ շինության և 1․95քմ զուգարանի օրինականացման համար Ակունք համայնքի բյուջե / 900105203211 հաշվեհամար / կատարել վճարում՝ 95 986 / իննսունհինգ հազար ինը հարյուր ութսունվեց / ՀՀ դրամ։
- Սահմանել,որ որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների`60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
- Որոշումն ուժի մեջ է ստորագրման օրվանից։
|