Այսօր: Ուրբաթ, 10 Հունվարի 2025թ.
Ակունքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 104
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



09 հունվարի 2025 թ.

ԳՈՒՐԳԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԵՎ ԻՇԽԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006թ-ի մայիսի 18-ի N 912-Ն որոշման կարգի 10,11,22 կետերի պահանջներով, հիմք ընդունելով Գուրգեն Հարությունյանի 2024 թվականի դեկտեմբերի 25-ի դիմումը,  « Գնել Առաքելյան » անհատ ձեռնարկատերի կողմից հաստատված հատակագիծը, հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման 20242SBU7A ծածկագիրը և հաշվի առնելով, որ մարզ Կոտայք, համայնք Ակունք գյուղ Կապուտան, 7-րդ փողոց, 3 բնակելի տուն հասցեում ինքնակամ կառուցված 260․9քմ արտաքին չափերով շենք-շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոների էական խախտումների և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք որոշում եմ․

  1. Գուրգեն Հարությունյանին և Իշխան Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ կառուցված 260.9քմ արտաքին չափերով շենք-շինությունները 2 /երկու/ բացված պատուհանը ճանաչել օրինական:
  2. Ինքնակամ կառուցված՝ 60․2քմ բնակելի տան օրինականացման համար համայնքային բյուջե կատարել վճարում՝ մեկ մետր քառակուսու համար 874 ՀՀ դրամ:
  3. Ինքնակամ կառուցված՝ 54․0քմ նկուղի, 3․7քմ ծածկի, 8․0քմ հարթակի, 102․4քմ անասնաշենքի, 11․2քմ զրուցարանի և 21․4քմ պարիսպի օրինականացման համար համայնքային բյուջե կատարել վճարում՝ մեկ մետր քառակուսու համար 524․4 ՀՀ դրամ:
  4. Իսկ ինքնակամ բացված՝ փակված կամ ձևափոխված յուրաքանչյուր դռան, պատուհանի  և բացվածքի համար համայնքային բյուջե կատարել վճարում՝ 874 ՀՀ դրամ։ 
  5. Պարտավորեցնել նրան ինքնակամ կառուցված՝ 60․2քմ բնակելի տան, 2 /երկու/ բացված պատուհանի, 54․0քմ նկուղի, 3․7քմ ծածկի, 8․0քմ հարթակի, 102․4քմ անասնաշենքի, 11․2քմ զրուցարանի և 21․4քմ պարիսպի օրինականացման համար Ակունք համայնքի բյուջե / 900105203211 հաշվեհամար/ կատարել վճարում՝ 159 610 / հարյուր հիսունինը հազար վեց հարյուր տաս / ՀՀ դրամ։
  6. Սահմանել,որ որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների`60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
  7. Որոշումն ուժի մեջ է  ստորագրման օրվանից։

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՆԱՆ ՌՈՒԲԵՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Րաֆֆի Գասպարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Կոտայքի մարզ, գ. Ակունք, Կենտրոնական խճուղի 72
(077) 870825
akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824399@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԿՈՒՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner