Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Ակունքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 63
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



09 դեկտեմբերի 2024 թ.

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի  թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 3,33,34 և 35-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2023 թվականի մարտի 15-ի թիվ 25-Ա որոշումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 14112024-07-0266 վկայականը և Մարսելա Գրիշայի Խուրշուդյանի դիմումը՝ որոշում եմ․

  1. Համայնքային սեփականություն հանդիսացող՝ մարզ Կոտայք, համայնք Ակունք գյուղ Ակունք, Կենտրոնական խճուղի, 72/8 հասցեով անշարժ գույքը ուղղակի վաճառքով օտարել կառուցապատողին։
  2. Պարտավորեցնել Մարսելա Գրիշայի Խուրշուդյանին ինքնակամ կառուցված՝ 26․88քմ տաղավարի օրինականացման համար Ակունք համայնքի բյուջե / 900105203211 հաշվեհամար/ կատարել վճարում՝ 89 940 / ութսունիննը հազար իննը հարյուր քառասուն / ՀՀ դրամ, իսկ 0.00276հա հողամասի համար Ակունք համայնքի բյուջե /900105203179 հաշվեհամար/ կատարել վճարում՝ 79 695 / յոթանասունիննը հազար վեց հարյուր իննսունհինգ / ՀՀ դրամ:
  3. Սույն որոշման կատարման հսկողությունը և նոտարական վավերացման պարտականությունները դնել  Րաֆֆի Կարենի Գասպարյանի վրա։
  4. Որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՆԱՆ ՌՈՒԲԵՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Րաֆֆի Գասպարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Կոտայքի մարզ, գ. Ակունք, Կենտրոնական խճուղի 72
(077) 870825
akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824399@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԿՈՒՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner