Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի,Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 124-րդ կետի, հիմք ընդունելով Վարդգես Երեմի Գրիգորյանի դիմումը, որոշում եմ.
1. Վարդգես Երեմի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող Ակունք համայնք գյուղ Նոր գյուղ 1-ին փողոց թիվ 8 հասցեի , ծածկագիր`07-049-0282-0011, բնակավայրերի 0.265 հա հասարակական կառուցապատման հողամասի վրա Ակունք համայնքի ղեկավարի կողմից տրված 2022 թվականի մայիսի 05-ի թիվ 38 շինարարության թույլտվությամբ Վառելիքի լիցքավորման կետին կից օժանդակ շինության վերակառուցման շինարարական աշխատանքների սահմանված ժամկետը երկարաձգել մինչև 2024 թվականի դեկտեմբերի 05-ը:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: