Այսօր: Ուրբաթ, 10 Հունվարի 2025թ.
Ակունքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 95
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



10 հունվարի 2025 թ.

ՎԱՐԴՈՒՇ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ,ԱՆԴՐԱՆԻԿ ՄԿՐՏՉԱՆԻՆ, ՍԱԹԵՆԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ, ԵՐՋԱՆԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ԵՎ ՊԵՏՐՈՍ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006թ-ի մայիսի 18-ի N 912-Ն որոշման կարգի 10,11,22 կետերի պահանջներով, հիմք ընդունելով Անդրանիկ Մկրտչյանի 2024 թվականի հոկտեմբերի 21-ի դիմումը« ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԲԵԼԼՈՒՅԱՆ » անհատ ձեռնարկատերի կողմից հաստատված հատակագիծը, հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման 2024BLCUSD ծածկագիրը և հաշվի առնելով, որ 07-027-0001-0039  կադաստրային ծածկագրով հողամասում ինքնակամ կառուցված 119.49քմ արտաքին չափերով շենք-շինությունների, 2 / երկու / բացված պատուհանի և 1 / մեկ / բացված դռան պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոների էական խախտումների և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք որոշում եմ․

  1. Վարդուշ Մկրտչյանին, Անդրանիկ Մկրտչյանին, Սաթենիկ Պետրոսյանին, Երջանիկ Մկրտչյանին և Պետրոս Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ կառուցված 119.49քմ արտաքին չափերով շենք-շինությունները, 2 / երկու / բացված պատուհանը և 1 / մեկ / բացված դուռը ճանաչել օրինական:
  2. Ինքնակամ կառուցված՝ 100․85քմ բնակելի տան, 2 / երկու / բացված պատուհանի և 1 / մեկ / բացված դռան օրինականացման համար համայնքային բյուջե կատարել վճարում՝ մեկ մետր քառակուսու համար 1028 ՀՀ դրամ:
  3. Ինքնակամ կառուցված՝ 18․64քմ պարիսպի օրինականացման համար համայնքային բյուջե կատարել վճարում՝ մեկ մետր քառակուսու համար 616․8 ՀՀ դրամ։ 
  4. Պարտավորեցնել նրան ինքնակամ կառուցված՝ 100․85քմ բնակելի տան, 2 / երկու / բացված պատուհանի, 1 / մեկ / բացված դռան և 18․64քմ պարիսպի օրինականացման համար Ակունք համայնքի բյուջե / 900105203211 հաշվեհամար/ կատարել վճարում՝ 118 255 / հարյուր տասնութ հազար երկու հարյուր հիսունհինգ / ՀՀ դրամ։
  5. Սահմանել,որ որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների`60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
  6. Ուժը կորցրած ճանաչել 2024 թվականի նոյեմբերի 15-ի համայնքի ղեկավարի « Վարդուշ Մկրտչյանին, Անդրանիկ Մկրտչյանին, Սաթենիկ Պետրոսյանին, Երջանիկ Մկրտչյանին և Պետրոս Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ կառուցված շենք-շինությունների օրինականացման մասին » թիվ 1081-Ա որոշումը։ 
  7. Որոշումն ուժի մեջ է  ստորագրման օրվանից։

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՆԱՆ ՌՈՒԲԵՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Րաֆֆի Գասպարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Կոտայքի մարզ, գ. Ակունք, Կենտրոնական խճուղի 72
(077) 870825
akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824399@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԿՈՒՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner