|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ակունք ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնք ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ակունք, (077) 870825, akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 մարտի 2025 թվականի N 294-Ա |
ԳԱԳԻԿ ԱՇՈՏԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006թ-ի մայիսի 18-ի N 912-Ն որոշման կարգի 10,11,22 կետերի պահանջներով, հիմք ընդունելով Գագիկ Աշոտի Մնացականյանի 2025 թվականի հունվարի 8-ի դիմումը, « Արայիկ Բաբայան » անհատ ձեռնարկատերի կողմից հաստատված հատակագիծը, հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման 2024ASK79Q ծածկագիրը և հաշվի առնելով, որ համայնք Ակունք գյուղ Ակունք, 07-009-0009-0017 կադաստրային ծածկագրով հասցեում ինքնակամ կառուցված 182.7քմ արտաքին չափերով շենք-շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոների էական խախտումների և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք որոշում եմ․
- Գագիկ Աշոտի Մնացականյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ կառուցված 182.7քմ արտաքին չափերով շենք-շինությունները ճանաչել օրինական:
- Ինքնակամ կառուցված՝ 158․4քմ բնակելի տան օրինականացման համար համայնքային բյուջե կատարել վճարում՝ մեկ մետր քառակուսու համար 1673 ՀՀ դրամ։
- Ինքնակամ կառուցված՝ 24․3քմ հարթակի օրինականացման համար համայնքային բյուջե կատարել վճարում՝ մեկ մետր քառակուսու համար 1003․8 ՀՀ դրամ։
- Պարտավորեցնել նրան ինքնակամ կառուցված՝ 158․4քմ բնակելի տան, 24․3քմ հարթակի օրինականացման համար Ակունք համայնքի բյուջե / 900105203211 հաշվեհամար/ կատարել վճարում՝ 289 396 / երեք հարյուր ութսունինը հազար երեք հարյուր ինսունվեց / ՀՀ դրամ։
- Սահմանել,որ որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների`60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
- Որոշումն ուժի մեջ է ստորագրման օրվանից։
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՒՆԱՆ ՌՈՒԲԵՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|