|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ակունք ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնք ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ակունք, (077) 870825, akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
17 նոյեմբերի 2025 թվականի N 935-Ա |
ՄՅՐԱՆՈՒՇ ՄԱՐՏԻՐՈՍԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՓԱՅՏՅԱ ԴՌՆԵՐՈՎ ԱՎՏՈՏՆԱԿԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԻՄՔԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հիմք ընդունելով Հողային Օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետի պահանջները, Հայաստանի Հանրապետության ազգային արխիվ ՊՈԱԿ Աբովյանի տարածքային ներկայացուցչության կողմից 13․03․2025 թվականի թիվ Աբ-323/1 և թիվ Աբ-323/2 տրամադրված արխիվային տեղեկանքները, « ԱՐԱՅԻԿ ԲԱԲԱՅԱՆ ՕՆԻԿԻ » անհատ ձեռնարկատերի կողմից տրամադրված հատակագիծը և Վահան Ոսկանի Մուրադյանի / ժառանգ / դիմումը՝ որոշում եմ․
- Մայրանուշ Մարտիրոսի Մուրադյանին 28․02․1992թ․ Կոտայքի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի Կոտայքի գյուղխորհրդի գործադիր կոմիտեի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի թիվ 8 արձանագրությամբ՝ 8․45մ x 4․20մ արտաքին չափերով սեփականաշնորհված փայտյա դռներով ավտոտնակի համար առանձնացված 0․0034հա հողամասի հիմքերը համարել վերականգնված։
- Քանի որ 0.0034հա հողամասը չի գտնվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, ապա հողամասը օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականության իրավունքով փոխանցել Մայրանուշ Մարտիրոսի Մուրադյանին պայմանով՝ օտարման դեպքում կատարելու տվյալ պահին գործող հողամասի կադաստրային արժեքի վճարում:
- Որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՒՆԱՆ ՌՈՒԲԵՆՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|