|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ակունք ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնք ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ակունք, (077) 870825, akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
02 մայիսի 2025 թվականի N 460-Ա |
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 3,33,34 և 35-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 57-Ա որոշումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 30042025-07-0192 վկայականը և Գեղամ Գերասիմի Դանիելյանի դիմումը՝ որոշում եմ․
- Համայնքային սեփականություն հանդիսացող՝ մարզ Կոտայք, համայնք Ակունք գյուղ Նոր գյուղ, 1-ին փողոց, 35/1 շինություն հասցեով անշարժ գույքը ուղղակի վաճառքով օտարել կառուցապատողին։
- Պարտավորեցնել Վաղինակ Անդրանիկի Խաչատրյանին ինքնակամ կառուցված՝ 1․8քմ բնակելի նշանակության շենք-շինությունների օրինականացման համար Ակունք համայնքի բյուջե / 900105203211 հաշվեհամար/ կատարել վճարում՝ 6 023 / վեց հազար քսաներեք / ՀՀ դրամ, իսկ 0.00145հա հողամասի համար Ակունք համայնքի բյուջե /900105203179 հաշվեհամար/ կատարել վճարում՝ 41 869 / քառասունմեկ հազար ութ հարյուր վաթսունիննը / ՀՀ դրամ:
- Սույն որոշման կատարման հսկողությունը և նոտարական վավերացման պարտականությունները դնել Րաֆֆի Կարենի Գասպարյանի վրա։
- Որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՒՆԱՆ ՌՈՒԲԵՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|