Հիմք ընդունելով Հողային օրենսգրքի 64 հոդվածի 2-րդ կետի պահանջները, Արտակ Վրույրի Պետրոսյանի դիմումը և հաշվի առնելով, որ նրա ընտանիքին հատկացված հողամասից ավել օգտագործվող հողամասը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջության՝ որոշում եմ.
- Արտակ Վրույրի Պետրոսյանին և Մարան Վրուրյի Պետրոսյանին հատկացված՝ / հիմք 07․11․2024թ․ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրեր ս/մ 10034 - ժ/գ 389 և 10035 - ժ/գ 388 / 0․135հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասից մինչև 20% ավել օգտագործվող 0.00055հա մակերեսով հողամասի նկատմամբ ճանաչել համատեղ սեփականության իրավունքը։
- Որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|