|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ակունք ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնք ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ակունք, (077) 870825, akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
02 սեպտեմբերի 2025 թվականի N 731-Ա |
ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ,ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՆՊԱՏԱԿԱՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հեդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման կարգի 20-րդ կետի, 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման կարգի 2-րդ կետի, հիմք ընդունելով Ակունք համայնքի ավագանու 2025 թվականի մայիսի 15-ի թիվ 40-Ա որոշման 2-րդ հավելվածը և Արմեն Ալեքսանի Ալեքսանյանի դիմումը՝ որոշում եմ․
- Համայնքային սեփականություն հանդիսացող՝ / հիմք անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման թիվ 02092025-07-0069 վկայական / 07-049-0277-0241 կադաստրային ծածկագրով 0.032հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների, գյուղատնտեսական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների, այլ հողատեսք հողամասը ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարել՝ 07-049-0277-0047 կադաստրային ծածկագրով, 0․14հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողամասի սեփականատեր` Արմեն Ալեքսանի Ալեքսանյանին 160 000 / հարյուր վաթսուն հազար / ՀՀ դրամով: Քանի, որ Արմեն Ալեքսանի Ալեքսանյանին սեփականություն իրավունքով պատկանող հողամասի մուտք ու ելքը իրականացվում է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի տարածքով, այդ իսկ պատճառով ցանկություն է հայտնել գնել տվյալ հողամասը։ Հողամասը չի կարող օգտագործվել այլ նպատակային նշանակմամբ և նպատակահրմար չէ ընդլայնել այլ հողամասի:
- Հողի օտարման գումարը օրենքով սահմանված ժամկետում վճարել Ակունք համայնքի բյուջե / հաշվեհամար 900105203179 /:
- Սույն որոշման կատարման ընթացքի և նոտարական վավերացման պարտականությունը դրվում է Րաֆֆի Կարենի Գասպարյանի վրա։
- Որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՒՆԱՆ ՌՈՒԲԵՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|