Համաձայն Հողային օրենսգրքի 66-րդ հեդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման կարգի 20-րդ կետի, 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման կարգի 2-րդ կետի, հիմք ընդունելով Ակունք համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 87 որոշման 2-րդ հավելվածը և Արմեն Աշոտի Աբրահամյանի դիմումը՝ որոշում եմ․
- Համայնքային սեփականություն հանդիսացող՝ / հիմք անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման թիվ 16042025-07-0197 վկայական / 07-040-0018-0009 կադաստրային ծածկագրով 0.15հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով, ընդլայնման նպատակով օտարել՝ 07-040-0018-0005 կադաստրային ծածկագրով, 0․25հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի սեփականատեր` Արմեն Աշոտի Աբրահամյանին 800 000 / ութ հարյուր հազար / ՀՀ դրամով: Քանի, որ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի մուտք ու ելքը իրականացվում է Արմեն Աշոտի Աբրահամյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի տարածքով, այդ իսկ պատճառով ցանկություն է հայտնել գնել տվյալ հողամասը։ Հողամասը չի կարող օգտագործվել այլ նպատակային նշանակմամբ և նպատակահրմար չէ ընդլայնել այլ հողամասի:
- Հողի օտարման գումարը օրենքով սահմանված ժամկետում վճարել Ակունք համայնքի բյուջե / հաշվեհամար 900105203179 /:
- Սույն որոշման կատարման ընթացքի և նոտարական վավերացման պարտականությունը դրվում է Րաֆֆի Կարենի Գասպարյանի վրա։
- Որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։
|