Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 22-րդ կետով,Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29 թիվ 2387-Ն որոշման կարգի 29-րդ կետով` Սուրեն Համբարձումյանի դիմումը`որոշում եմ.
- Կոտայքի մարզի Ակունք համայնքի Կոտայք բնակավայրում Սուրեն Նիկողոսի Համբարձումյանին, Ռուզաննա Վահրիճի Համբարձումյանին, Անահիտ Սուրենի Համբարձումյանին, Նիկողայոս Սուրենի Համբարձումյանին և Սոնիկ Սուրենի Համբարձումյանին սեփականության իրավունքով պատկանող՝ / հիմք անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման թիվ 740046 վկայական / 07-038-0019-0009 կադաստրային ծածկագրերով, 0․11հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ մարզ Կոտայք, համայնք Ակունք, Կոտայք, 11-րդ փողոց, 4 բնակելի տուն:
- Որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։
|