Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 3,33,34 և 35-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 83-Ա որոշումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 10072025-07-0053 վկայականը և Ջանիկ Վարազդատի Պետրոսյանի դիմումը՝ որոշում եմ․
- Համայնքային սեփականություն հանդիսացող՝ մարզ Կոտայք, համայնք Ակունք գյուղ Կապուտան, 1-ին փողոց, 4/5 անասնաշենք հասցեով անշարժ գույքը ուղղակի վաճառքով օտարել կառուցապատողին։
- Պարտավորեցնել Ջանիկ Վարազդատի Պետրոսյանին ինքնակամ կառուցված՝ 1 139․98քմ արտադրական նշանակության շենք-շինությունների օրինականացման համար Ակունք համայնքի բյուջե / 900105203211 հաշվեհամար/ կատարել վճարում՝ 1 992 685 / մեկ միլիոն իննը հարյուր իննսուներկու հազար վեց հարյուր ութանասուն հինգ / ՀՀ դրամ, իսկ 0.13486հա հողամասի համար Ակունք համայնքի բյուջե / 900105203179 հաշվեհամար / կատարել վճարում՝ 694 259 / վեց հարյուր իննսունչորս հազար երկու հարյուր հիսունիննը / ՀՀ դրամ:
- Սույն որոշման կատարման հսկողությունը և նոտարական վավերացման պարտականությունները դնել Րաֆֆի Կարենի Գասպարյանի վրա։
- Որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
|