Այսօր: Կիրակի, 20 Ապրիլի 2025թ.
Ակունքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 23
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



18 ապրիլի 2025 թ.

ՀՈՂԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով՝ « Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի, 1-ին կետով », «Քաղաքաշինության մասին օրենքի 143-րդ հոդվածով », « Հայասատանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգով », « Հայաստանի Հանրապետության Վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի հուլիսի 08-ի թիվ 2-8 դրական եզրակացությամբ », հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի Կոտայքի մարզի Ակունք համայնքի բնակավայրերը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի կոտայք-8 համակցված տարածական պլանավորման նախագիծը՝ գլխավոր հատակագծի եվ գոտեվորման մասերով հաստասելու մասին թիվ 54-Ն որոշումը և Անաստաս Զիաթի Սեդրակյանի դիմումը՝ որոշում եմ.

  1. Անաստաս Զիաթի Սեդրակյանին սեփականության իրավունքով պատկանող՝ / հիմք անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման թիվ 0132939  վկայական / մարզ Կոտայք, համայնք Ակունք գյուղ Կապուտան, 07-036-0118-ից կադաստրային ծածկագրով, 0․7հա / համաձայն չափագրողի կողմից տրամադրված հատակագծի / մակերեսով արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների, գյուղրատադրական հողատեսքը / համաձայն կառավարության 2006 թվականի մայիսի 11-ի թիվ 872-Ն որոշման համայնքին սխալմամբ տվյալ հողամասը փոխանցվել է որպես արոտավայր/ փոխադրել՝ բնակավայրի բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա, օրենսդրությամբ սահմանված կարգով կառուցապատում իրականացնելու համար:
  2. Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում սահմանված կարգով ընթացք չտալու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
  3. Սույն որոշման առաջին կետում նշված հողի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի տարեկան, ընթացիկ հաշվառման և համայնքի հողային հաշվեկշռում:
  4. Ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 2025 թվականի ապրիլի 10-ի « Հողի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին » թիվ 395-Ա որոշումը։
  5. Որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՆԱՆ ՌՈՒԲԵՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Րաֆֆի Գասպարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Կոտայքի մարզ, գ. Ակունք, Կենտրոնական խճուղի 72
(077) 870825
akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824399@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԿՈՒՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner