Բովանդակություն * | ՀԱՐՑԵՐ
1․Խմելու ջրի և աղբահանության վարձավճարների գանձման աշխատանքների ընթացքի մասին. Հանձնարարել Գոռ Մկրտչյանին ամենօրյա հսկողություն իրականացնել խմելու ջրի և աղբահանության վարձավճարների գանձման աշխատանքների կատարման նկատմամբ։ 2․ Ինքնակամ կառույցների վերաբերյալ հսկողություն իրականացնելու մասին. Հանձնարարել Հայկ Մարկոսյանին և Րաֆֆի Գասպարյանին ամենօրյա հսկողություն իրականացնել ինքնակամ շինարարությունը բացառելու,կասեցնելու վերաբերյալ։ 3․Սևաբերդ բնակավայրում ջրաչափերի տեղադրման և պայմանագրերի կնքման վերաբերյալ․ Հանձնարարել Արման Միքայելյանին և Հակոբ Բաբայանին կազմակերպել Սևաբերդ բնակավայրում ջրաչափերի տեղադրման աշխատանքները։ 4․Հարկերի և վճարների գանձման աշխատանքների մասին․ Հանձնարարել Հասմիկ Մելքումյանին ծանուցել իրավաբանական անձանց հարկերի մուծման մասին․ 5․Ս․թ․ մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, հրավիրել խորհրդակցություն վարչական ղեկավարների մասնակցությամբ։ 6․Իրականացված շինարարության փաստագրման մասին․ Հանձնարարել Անուշ Գարսևանյանին տեղեկացնել կառուցապատողներին ավարտված շինարարության փաստագրման մասին։ |