Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Ակունքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔ
ԶԼՄ-ները մեր մասին
 
06/08/2014
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԵՎ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ/տեսանյութ/

Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանի համայնքային այցելությունների շարքին մաս է կազմել Ակունք համայնքը: 
Համայնքի ղեկավար Հ. Ռուբենյանի ուղեկցությամբ Կոտայքի մարզպետը նախ այցելել է Սուրբ Կարապետ եկեղեցի, ապա եղել է եկեղեցու հարևանությամբ գործող հոգևոր-մշակութային կենտրոնում: 
Համայնքային առօրյայում իր նշանակալի դերակատարումն ունեցող այս հաստատությունում ներկայացվել են իրականցվող գործընթացների և համայնքային մշակույթի բնագավառում նախատեսված ծրագրերի հիմնական ուղղությունները:
Կոտայքի մարզպետին ներկայացվել է Ակունքի միջնակարգ դպրոցում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքը: Դպրոցում քննարկվել են պետական աջակցությամբ ընթացող շինարարական աշխատանքների որակին ու գործընթացը սահմանված ժամկետներում ավարտելուն վերաբերող հարցեր:
Կոտայքի մարզպետը շինարարության պատասխանատուներին հանձնարարել է մինչև սեպտեմբերի 1-ն ավարտել աշխատանքները` նոր ուսումնական տարվա մեկնարկը լիարժեք և ամբողջությամբ հիմնանորոգված կրթօջախում ազդարարելու նպատակով:
Այնուհետև մարզպետ Ա. Հարությունյանն այցելել է Ակունք համայնքի առողջության առաջնային պահպանման կենտրոն, տնօրենի և աշխատակիցների հետ համատեղ վերլուծել բնակչության առողջության պահպանման ասպարեզում իրականացվող գործառույթներն ու վերջիններիս կատարելագորմանը միտված մի շարք ծրագրեր:
<<Ակունքի ԱԱՊԿ>> ՓԲԸ այցելությանը հաջորդել է համայնքի վարչական շենքում կազմակերպված հանդիպումը, որի ընթացքում ամփովել են համայնքային այցելության արդյունքները, ինչպես նաև համայնքի ավագանու, համայնքային ենթակայության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ համատեղ քննարկվել են Ակունքի շարունակական զարգացումն ապահովելուն միտված մի շարք ծրագրեր: Այս հանդիպման շրջանակներում մարզպետին ներկայացվել են նաև համայնքի մանկապարտեզի շենքի` դեռևս ընթացքի մեջ գտնվող հիմնանորոգման ուղղությամբ մինչ այս պահը ներդրված գումարների և կատարված աշխատանքի փաստացի ծավալների վերաբերյալ տեղեկություններ: Կոտայքի մարզպետը մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել է երկամսյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել Ակունք համայնքի մանկապարտեզի հիմնանորոգումն ավարտուն դարձնելու համար պահանջվող միջոցների վերաբերյալ:

Կոտայքի մարզպետարան
http://kotayk.gov.am/news/item/2014/08/06/aycelutyun/

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Կոտայքի մարզ, գ. Ակունք, Կենտրոնական խճուղի 72
(077) 870825
akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824399@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԿՈՒՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner