Վերին Պտղնի և Ակունք համայնքներում տեղի է ունեցել նորակառույց առողջության առաջնային պահպանման կենտրոնների բացման հանդիսավոր արարողությունները, որոնց մասնակցել են ՀՀ Կոտայքի մարզպետ Կ.Շահգալդյանը և ՀՀ առողջապահության նախարար Դ.Դումանյանը: Ակունք համայնքի ԱԱՊԿ-ի նոր շենքի շինարարական աշխատանքները սկսվել են 2012 թվականի դեկտեմբերին և ավարտվել են 2013 թվականի օգոստոս ամսին: Ընդհանուր առմամբ Ակունք համայնքում ներդրվել է շուրջ 54.5 մլն դրամ, որից շուրջ 52 մլն դրամ՝ շինարարություն (նախահաշվային արժեք` 60,5 մլն դրամ), և շուրջ 2.5մլն` բժշկական սարքավորումներ, բժշկական կահույք, բժշկական պարագաներ: Վերին Պտղնի համայնքի ԱԱՊԿ-ի նոր շենքի շինարարական աշխատանքները սկսվել են 2012 թվականի դեկտեմբերին և ավարտվել են 2013 թվականի օգոստոս ամսին: Ընդհանուր առմամբ Վերին Պտղնի համայնքում ներդրվել է շուրջ 48.5 մլն դրամ, որից շուրջ 46 մլն դրամ` շինարարություն (նախահաշվային արժեք` 62,1 մլն դրամ), և շուրջ 2.5 մլն` բժշկական սարքավորումներ, բժշկական կահույք, բժշկական պարագաներ: |