Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով և «Իրավական ակտերի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով ' համայնքի ավագանին որոշում է . 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունքի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը , աշխատակիցների թվաքանակը ,հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը համաձայն NN 1-2 հավելվածների :
2. ՈՒժը կորցրած ճանաչել Ակունքի համայնքի ավագանու 2016 թվականի «Ակունքի համայնքապետարանի աշխատակազմի 2017 թվականի աշխատակիցների քանակը , հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին » 42-Ա որոշուման հավելվածը:
3. Առաջարկել Ակունքի համայնքի ղեկավարին Ակունքի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության ծաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կատարելու առաջարկությամբ մեկշաբաթյա ժամկետում սահմանված կարգովդիմելՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմին :
4. Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերն ուժի մեջ են մտնում Հայստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից :
Համայնքի ավագանու անդամներ |