Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Ակունքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 17
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՆԵԼԼԻ ԱԲԱԶՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ակունք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԻ ԴԱՇՆԱԳԻՐ ՀԱՆՈՒՆ ԿԼԻՄԱՅԻ ԵՎ ԷՆԵՐԳԻԱՅԻ» ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԻԱՆԱԼԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով,առաջնորդվելով Եվրոպական միության կողմից իրականացվող «Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնության դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է՝

1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի միանալը Եվրոպական միության կողմից նախաձեռնված և իրականացվող «Քաղաքապետերի դաշնագիր հանուն կլիմայի և էներգիայի» նախաձեռնությանը:

2.Սույն որոշման ուժի մեջ մտնելու պահից երկու տարվա ընթացքում, Եվրոպական Հանձնաժողովի «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածաշրջանային ծրագրի և այլ գործընկերների աջակցությամբ, Դաշնագրի շրջանակներում մշակել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագիրը (Sustainable Energy and Climate Action Plan), որում կամփոփվեն մինչև 2030թ. համայնքի թիրախային բնագավառներում ջերմոցային գազերի արտանետումներն առնվազն 35%-ով նվազեցման, ինչպես նաև համայնքի կլիմայի փոփոխության հանդեպ դիմակայունության բարձրացմանն ուղղված գործողությունները և միջոցառումները:

3.Մինչև 2024թվականը նշանակել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի Կայուն էներգետիկ զարգացման և կլիմայի պահպանության գործողությունների ծրագրի մշակման պատասխանատու էներգետիկ կառավարիչ:

4.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՒՆԱՆ ՌՈՒԲԵՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՆԵԼԼԻ ԱԲԱԶՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Կոտայքի մարզ, գ. Ակունք, Կենտրոնական խճուղի 72
(077) 870825
akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824399@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԿՈՒՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner