Այսօր: Չորեքշաբթի, 15 Մայիսի 2024թ.
Ակունքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 15
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՀՈՒՆԱՆ ՌՈՒԲԵՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ակունք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐ ԳՅՈՒՂ ԵՎ ԿԱՊՈՒՏԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ, 31-րդ կետերի ,Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետով ,հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության   2009թվականի սեպտեմբերի 3-ի թիվ 1028-Ն որոշմամբ հաստատված Ակունք համայնքի Նոր Գյուղ բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման  , Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի  2018 թվականի հունվարի 30-ի թիվ 18 դրական եզրակացությունը ,Ակունք համայնքի Կապուտան բնակավայրի գլխավոր հատակագիծը ,համայնքի ավագանին որոշում է   որոշում է`  

1. Փոփոխել՝Ակունք համայնքի Նոր Գյուղ բնակավայրի քաղաքացու սեփականություն հանդիսացող /կադաստրային ծածկագիր 07-049-0287-0034/-0,051202 հա գյուղատնտեսական նշանակության /ջ. վարելահող III կարգ/ հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի, բնակելի կառուցապատում գործառնական նշանակությամբ: Հողամասի նպատակային նշանակությունը համարել փոփոխված տվյալ պահին գործող կադաստրային արժեքների տարբերությունը /575230 ՀՀ դրամ/ համայնքի բյուջե վճարելուց հետո:

2. Փոփոխել Ակունք համայնքի  սեփականություն հանդիսացող  Նոր Գյուղ բնկավայրի /կադաստրային ծածկագիր 07-049-0287-0032/   0,0559072 հա գյուղատնտեսական նշանակության /վարելահող/ հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրերի, բնակելի կառուցապատում գործառնական նշանակությամբ:

3.Փոփոխել Ակունք  համայնքի սեփականություն հանդիսացող Կապուտան բնակավայրի 07-036-0117-0035 ծածկագրով  191922 հա,07-036-0117-0036  , 0.35800 հա , 07-036-0117-0031, 0.64328 հա այլ հողատեսքի նպատակային նշանակությունը  արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների  հողերի

4. ՓոփոխելԱկունք  համայնքիսեփականությունհանդիսացող  Նոր գյուղ բնակավայրի 07-049-0228-0063 ծածկագրով, 00909 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասի ։ 

   Համայնքի ավագանու անդամներ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՒՆԱՆ ՌՈՒԲԵՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՐՈԶ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Կոտայքի մարզ, գ. Ակունք, Կենտրոնական խճուղի 72
(077) 870825
akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824399@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԿՈՒՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner