Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 7 կետի,«Նորմատիվ իրավական ակտերի մասին»օրենքի 37-րդ հոդվածի, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկը, համայնքի ավագանին որոշում է' 1. Սահմանել համայնքի կամավոր խնդիրները,դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և դրանց իրականացման կարգը համաձայն հավելվածի : 2․Ուժը կորցրած ճանաչել 2018թվականի մայիսի 18-ի «Ակունք համայնքի ղեկավարի կամավարի խնդիրները,դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և իրականացման կարգը սահմանելու մասին» թիվ 31 որոշումը։
|