Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի, Հայաստանի Հանրապետության Վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 375 դրական եզրակացությունը, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2022 թվականի հունվարի 11 -ի թիվ 5 որոշումը , որոշում եմ.
1.Համայնքային սեփականության հանդիսացող մարզ Կոտայք համայնք Ակունք, գյուղ Կապուտան՝ 07-036-0118-0001-ից կադաստրային ծածկագրով, 0.06841հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայրը փոխադրել բնակավայրերի բնակելի կառուցապատման կատեգորիա, օրենսդրությամբ սահմանված կարգով բնակելի կառուցապատում իրականացնելու համար:
2.Հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել ՀՀ Կոտայքի մարզի Կապուտան գյուղի հաստատված գլխավոր հատակագծում, համայնքի տարեկան, ընթացիկ հաշվառման և համայնքի հողային հաշվեկշռում: