Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին » օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի , Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, հիմք ընդունելով Մանվել Աշոտի Աբելյանի կողմից ներկայացրած նախագծային փաստաթղթերը և դիմումը, որոշում եմ
1. Համաձայնեցնել կառուցապատող՝ Մանվել Աշոտի Աբելյանի կողմից ներկայացված << ՀԱԲՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ>> սահմանափակ պատասխանատվության ընկերության կողմից կազմված նախագծային փաստաթղթերը և տալ շինարարության թույլտվություն ՀՀ Կոտայքի մարզ, Ակունք համայնք գ. Կոտայք 6-րդ փողոց 2-րդ նրբանցք թիվ 19/2, ծածկագիր՝ 07-038-0033-0029, բնակավայրերի 0․04 բնակելի կառուցապատման հողամասում պարսպի կառուցման համար:
2. Պարտավորեցնել կառուցապատողին շինարարությունը սկսելուց 3 օր առաջ ներկայացնել տեղեկանք շինարարությունը սկսելու վերաբերյալ: