Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին » օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի , Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման, հիմք ընդունելով Գյուլնարա Ռաֆիկի Խոստեղյանի կողմից ներկայացրած նախագծային փաստաթղթերը և դիմումը, որոշում եմ
1. Համաձայնեցնել կառուցապատող՝ Գյուլնարա Ռաֆիկի Խոստեղյանի կողմից ներկայացված << ԿՈՏԱՅՔՆԱԽԱԳԻԾ>> սահմանափակ պատասխանատվության ընկերության կողմից կազմված նախագծային փաստաթղթերը և տալ շինարարության թույլտվություն ՀՀ Կոտայքի մարզ, Ակունք համայնք գյուղ Նոր գյուղ 22-րդ փողոց թիվ 58, ծածկագիր՝ 07-049-0042-0039, բնակավայրերի 0․18859 բնակելի կառուցապատման հողամասում երկհարկանի բնակելի տան կառուցման համար:
2. Պարտավորեցնել կառուցապատողին շինարարությունը սկսելուց 3 օր առաջ ներկայացնել տեղեկանք շինարարությունը սկսելու վերաբերյալ: