Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի,Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 124-րդ կետի, հիմք ընդունելով Գրիգոր, Սիրվարդ, Մարինե և Նարինե Թադևոսյանների դիմումը, որոշում եմ.
1 Գրիգոր, Սիրվարդ, Մարինե և Նարինե Թադևոսյաններին սեփականության իրավունքով պատկանող Ակունք համայնքի գյուղ Ակունք 6-րդ փողոց թիվ 33 ՝ ծածկագիր`07-009-0022-0011, բնակավայրերի 0,11645 հա բնակելի կառուցապատման հողամասում Ակունք համայնքի ղեկավարի կողմից տրված 2022 թվականի հուլիսի 22-ի թիվ 71 շինարարության թույլտվությամբ մանսարդային հարկով բնակելի տան կառուցման շինարարական աշխատանքների սահմանված ժամկետը երկարաձգել մինչև 2025 թվականի հուլիսի 26-ը:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: