Ղեկավարվելով՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006թ-ի մայիսի 18-ի N 912-Ն որոշման կարգի 10,11,22 կետերի պահանջներով, հիմք ընդունելով Նվեր Վարազդատի Մովսիսյանի 2024 թվականի դեկտեմբերի 17-ի դիմումը, « ԳԵՈԹՐԵՔ » ՍՊԸ-ի կողմից հաստատված հատակագիծը, հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման 2024DFG8JR ծածկագիրը և հաշվի առնելով, որ մարզ Կոտայք, համայնք Ակունք գյուղ Ակունք, 4-րդ փողոց, 12 հասցեում ինքնակամ կառուցված 105.2քմ արտաքին չափերով շենք-շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոների էական խախտումների և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք որոշում եմ․
- Նվեր Վարազդատի Մովսիսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ կառուցված 105․2քմ արտաքին չափերով շենք-շինությունները ճանաչել օրինական:
- Ինքնակամ կառուցված՝ 61․9քմ զրուցարանի, 22․8քմ ծածկի, 0․7քմ թռչնանոցի, 7․1քմ ջրավազանի, 4․5քմ պարիսպի, 8․2քմ պարիսպի համար համայնքային բյուջե կատարել վճարում՝ մեկ մետր քառակուսու համար 1003․8 ՀՀ դրամ։
- Պարտավորեցնել նրան ինքնակամ կառուցված՝ 61․9քմ զրուցարանի, 22․8քմ ծածկի, 0․7քմ թռչնանոցի, 7․1քմ ջրավազանի, 4․5քմ պարիսպի, 8․2քմ պարիսպի օրինականացման համար Ակունք համայնքի բյուջե / 900105203211 հաշվեհամար/ կատարել վճարում՝ 105 600 / հարյուր հինգ հազար վեց հարյուր / ՀՀ դրամ։
- Սահմանել,որ որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների`60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
- Որոշումն ուժի մեջ է ստորագրման օրվանից։
|