|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ակունք ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնք ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ակունք, (077) 870825, akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 հունվարի 2025 թվականի N 23-Ա |
ԱՐԱՔՍՅԱ ՌԱԶՄԻԿԻ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ, ՍՏՅՈՊԱ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԶՈՀՐԱԲՅԱՆԻՆ ԵՎ ՀՈՎԱԿԻՄ ՍՈՒՐԵՆԻ ԶՈՀՐԱԲՅԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻՑ ՄԻՆՉԵՎ 20% ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հիմք ընդունելով Հողային օրենսգրքի 64 հոդվածի 2-րդ կետի պահանջները, Արաքսյա Ռազմիկի Պողոսյանի դիմումը և հաշվի առնելով, որ նրա ընտանիքին հատկացված հողամասից ավել օգտագործվող հողամասը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջության՝ որոշում եմ.
- Արաքսյա Ռազմիկի Պողոսյանին, Ստյոպա Անդրանիկի Զոհրաբյանին և Հովակիմ Սուրենի Զոհրաբյանին հատկացված՝ / հիմք 13․12․2024թ․ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրեր ս/մ 9366-ժ/գ 488 և ս/մ 9364-ժ/գ 421 / 0․151հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման մինչև 20% ավել օգտագործվող 0․01501հա մակերեսով հողամասի նկատմամբ ճանաչել համատեղ սեփականության իրավունքը։
- Որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՒՆԱՆ ՌՈՒԲԵՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|