|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ակունք ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնք ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ակունք, (077) 870825, akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
25 հոկտեմբերի 2024 թվականի N 1022-Ա |
ՀՈՂԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 12-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 48 և 51-րդ կետերի ,Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 3-ի թիվ 1028-Ն որոշման պահանջներով, հիմիք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 66-Ա որոշումը՝ որոշում եմ.
- Համայնքային սեփականություն հանդիսացող՝ Կոտայքի մարզի Ակունք համայնքի Նոր Գյուղ բնակավայրի 07-049-0228-0030-ից կադաստրային ծածկագրով 0.0354հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը փոխադրել բնակավայրի բնակելի կառուցապատում հողերի կատեգորիա, օրենսդրությամբ սահմանված կարգով բնակելի կառուցապատում իրականացնելու համար:
- Սույն որոշման առաջին կետում նշված հողի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի տարեկան, ընթացիկ հաշվառման և համայնքի հողային հաշվեկշռում:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՒՆԱՆ ՌՈՒԲԵՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|