Ղեկավարվելով՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006թ-ի մայիսի 18-ի N 912-Ն որոշման կարգի 10,11,22 կետերի պահանջներով, հիմք ընդունելով Նորիկ Ավետիսյանի 2024 թվականի նոյեմբերի 8-ի դիմումը, « ԱՐԱՅԻԿ ԲԱԲԱՅԱՆ ՕՆԻԿԻ » անհատ ձեռնարկատերի կողմից հաստատված հատակագիծը, հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման 2024NJ4839 ծածկագիրը և հաշվի առնելով, որ 07-009-0045-0003 կադաստրային ծածկագրով հողամասում ինքնակամ կառուցված 272.6քմ արտաքին չափերով շենք-շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոների էական խախտումների և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք որոշում եմ․
- Նորիկ Ավետիսյանին և Թամարա Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ կառուցված 272.6քմ արտաքին չափերով շենք-շինությունները ճանաչել օրինական:
- Ինքնակամ կառուցված՝ 183․1քմ բնակելի տան օրինականացման համար համայնքային բյուջե կատարել վճարում՝ մեկ մետր քառակուսու համար 1673 ՀՀ դրամ:
- Ինքնակամ կառուցված՝ 2․1քմ սանհանգույցի, 41․6քմ ծածկի, 8․5քմ պարիսպի, 1․0քմ պարիսպի,10․2քմ պարիսպի և 26․1քմ ծածկի օրինականացման համար համայնքային բյուջե կատարել վճարում՝ մեկ մետր քառակուսու համար 1003․8 ՀՀ դրամ։
- Պարտավորեցնել նրան ինքնակամ կառուցված՝ 183․1քմ բնակելի տան, 2․1քմ սանհանգույցի, 41․6քմ ծածկի, 8․5քմ պարիսպի, 1․0քմ պարիսպի,10․2քմ պարիսպի և 26․1քմ ծածկի օրինականացման համար Ակունք համայնքի բյուջե / 900105203211 հաշվեհամար/ կատարել վճարում՝ 396 166 /երեք հարյուր իննսունվեց հազար հարյուր վաթսունվեց / ՀՀ դրամ։
- Սահմանել,որ որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների`60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
- Որոշումն ուժի մեջ է ստորագրման օրվանից։
|