Այսօր: Չորեքշաբթի, 13 Նոյեմբերի 2024թ.
Ակունքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 53
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1070-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ակունք ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ակունք, (077) 870825, akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 նոյեմբերի 2024 թվականի N 1070-Ա

ԱՐՏԱԿ ՎԱՐԴԱՆԻ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006թ-ի մայիսի 18-ի N 912-Ն որոշման կարգի 10,11,22,22․1 կետերի պահանջներով, հիմք ընդունելով Արտակ Վարդանի Գալստյանի 2024 թվականի նոյեմբերրի 8-ի դիմումը,  « ԳԻՍ-ԱՐՏ » ՍՊ ընկերության կողմից հաստատված հատակագիծը, հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման 2024UMEWTM ծածկագիրը և հաշվի առնելով, որ մարզ Կոտայք, համայնք Ակունք գյուղ Նոր գյուղ, 2-րդ փողոց, 27 հասցեում ինքնակամ կառուցված 236.9քմ արտաքին չափերով շենք-շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոների էական խախտումների և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք որոշում եմ․

  1. Արտակ Վարդանի Գալստյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ կառուցված 236․9քմ արտաքին չափերով շենք-շինությունները, 1 / մեկ / բացված պատուհանը, 1 /մեկ / բացված դուռը, 2 / երկու / փակված դուռը,  1 / մեկ / փակված պատուհանը, 3 / երեք / բացված դուռը,  1 / մեկ / դուռ ձևափոխված պատուհանի և 1 / մեկ / փակված դուռը ճանաչել օրինական:
  2. Ինքնակամ կառուցված՝ 50․2քմ բնակելի տան օրինականացման համար համայնքային բյուջե կատարել վճարում՝ մեկ մետր քառակուսու համար 1673 ՀՀ դրամ:
  3. Ինքնակամ կառուցված՝ 15․2քմ անասնածենքի, 109․6քմ անասնաշենքի, 3․4քմ զուգարանի, 20․9քմ հարթակի, 6․1քմ ծածկի, 29․0քմ ծածկի և 0․7քմ հարթակի օրինականացման համար համայնքային բյուջե կատարել վճարում՝ մեկ մետր քառակուսու համար 1003,8 ՀՀ դրամ:
  4. Ինքնակամ կառուցված՝ 1,8քմ պարիսպի օրինականացման համար վճար չգանձել, քանի որ կառուցված է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը համաձայն  Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006թ-ի մայիսի 18-ի N 912-Ն որոշման կարգի 22․1 կետի պահանջով։
  5. Իսկ ինքնակամ բացված, փակված կամ ձեվափոխված յուրաքանչյուր դռան, պատուհանի և բացվածքի համար համայնքային բյուջե կատարել վճարում՝ 1673 ՀՀ դրամ։
  6. Պարտավորեցնել նրան ինքնակամ կառուցված՝ 50․2քմ բնակելի տան, 1 / մեկ / բացված պատուհանի, 1 /մեկ / բացված դուռան, 2 / երկու / փակված դուռան,  1 / մեկ / փակված պատուհանի, 3 / երեք / բացված դուռան,  1 / մեկ / դուռ ձևափոխված պատուհանի, 1 / մեկ / փակված դուռան, 15․2քմ անասնածենքի, 109․6քմ անասնաշենքի, 3․4քմ զուգարանի, 20․9քմ հարթակի, 6․1քմ ծածկի, 29․0քմ ծածկի և 0․7քմ հարթակի օրինականացման համար Ակունք համայնքի բյուջե / 900105203211 հաշվեհամար/ կատարել վճարում՝ 286 317 / երկու հարյուր ութսուն վեց հազար երեք հարյուր տասնյոթ / ՀՀ դրամ։
  7. Սահմանել,որ որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների`60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
  8. Որոշումն ուժի մեջ է  ստորագրման օրվանից։

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀՈՒՆԱՆ ՌՈՒԲԵՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Կոտայքի մարզ, գ. Ակունք, Կենտրոնական խճուղի 72
(077) 870825
akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824399@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԿՈՒՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner