Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի 2025 թվականի մարտի 19-ի N 98-Ա որոշման 2-րդ կետի,Ակունքի համայնքում 2025 թվականի ընթացքում հնարավոր ջրհեղեղների,հեղեղումների,սելավների,քարաթափումների և սողանքների կանխարգելման,հետևանքների նվազեցման ու վերացման միջոցառումների կազմակերպման նպատակով`որոշում եմ`
1. Հաստատել`
1) Ակունքի համայնքի տարածքում 2025թվականի հնարավոր ջրհեղեղների,հեղեղումների, սելավների,քարաթափումների և սողանքների կանխարգելման,հետևանքների նվազեցման ու վերացման միջոցառումների պլանը համաձայն հավելված 1-ի :
2) տեղեկությունները համայնքի հեղեղային կառույցների վերաբերյալ համաձայն հավելված 2-ի :
3) առաջարկությունները համայնքին սպառնացող պոտենցիալ վտանգավոր տեղամասերի և բնակչության անվտանգության ապահովման ուղղությամբ նախատեսվող միջոցառումների վերաբերյալ համաձայն 3-9 հավելվածների :
2. Մինչև ապրիլի 10-ը Կոտայքի մարզային փրկարարական ծառայություն ներկայացնել սույն որոշման առաջին կետով հաստատված փաստաթղթերը:
3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արման Միքայելյանի վրա :
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից :