Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 184-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները,ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետի և 77-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի դրույթներով,Ակունք համայնքի ավագանին որոշում է՝
1.Հաստատել Ակունք համայնքի սեփականության 2023 թվականի պարտադիր գույքագրման փաստաթղթերը՝ համաձայն N 1-5 հավելվածների:
2. Սույն որոշմանը կցվում է Ակունք համայնքի ընթացիկ քարտեզի սահմանված կարգով հաստատված պատճենը, որում արտացոլված են սահմանված կարգով տրամադրված հողամասերը (նպատակային կամ գործառնական փոփոխության մասին նշումով), նախագծման և շինարարության թույլտվությունները, ինչպես նաև գլխավոր հատակագծի և գոտիավորման նախագծի փոփոխությունները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:
Համայնքի ավագանու անդամներ