Այսօր: Երկուշաբթի, 21 Ապրիլի 2025թ.
Ակունքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 53
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 423
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ակունք ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ակունք, (077) 870825, akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 ապրիլի 2025 թվականի N 423

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՊՈՒՏԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ <ԼԵՅՄԱՆՍ ՄԱՅՆԻՆԳ> ՍՊԸ-ԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն 2025 թվականի ապրիլի 09-ին « ԱՐԱՅԻԿ ԲԱԲԱՅԱՆ ՕՆԻԿԻ » անհատ ձեռնարկատիրոջ կողից կատարված չափագրությամբ պարզվել է որ « ԼԵՅՄԱՆՍ ՄԱՅՆԻՆԳ » ՍՊԸ-ին պատկանող թիվ  07-036-0114-0183, 07-036-0114-0189 և 07-036-0114-0191  կադաստրային ծածկագրերով  գյուղատնտեսական նշանակության արոտավայրերը ընկերության կողմից օգտագործվում են ոչ նպատակային՝ ընդերքօգտագործման նպատակով։   

Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

Համաձայն <<Վարչական իրավախախտումների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 32-րդ հոդվածի տույժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:

<<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>>  օրենսգրքի 40-րդ հոդվածի համաձայն՝ վարչական տույժ նշանակելը վարչական իրավախախտում կատարած անձին չի ազատում այն պարտականության կատարումից, որը չկատարելու համար նշանակվել էր վարչական տույժ: 

<<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>>  օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հողամասերը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով։

Հաշվի առնելով վերը նշված փաստական ու իրավական հիմնավորումները և հիմք ընդունելով <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>>  օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասը, 10-րդ, 32-րդ, 40-րդ, 54-րդ հոդվածի 1-ին մասը և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի  35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետը, 43-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ և 5-րդ ենթակետի պահանջները. որոշում եմ.

1.< ԼԵՅՄԱՆՍ ՄԱՅՆԻՆԳ> ՍՊԸ-ին ենթարկել վարչական պատասխանատվության <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված արարքներ կատարելու համար և նշանակել տուգանք 300 000 / երեք հարյուր հազար / ՀՀ դրամ:

2.Պարտավորեցնել տուգանքի գումարը վճարել Ակունքի համայնքապետարանի / 900105203104 / հաշվեհամարին:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը և կարող է վարչական կարգով բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարանին՝ երկամսյա ժամկետում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՀՈՒՆԱՆ ՌՈՒԲԵՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Կոտայքի մարզ, գ. Ակունք, Կենտրոնական խճուղի 72
(077) 870825
akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824399@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԿՈՒՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner