Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի , Հայաստանի Հանրապետության Վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 121 դրական եզրակացությունը, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 88 որոշումը և Գեղեցիկ Պարույրի Սիմոնյանի լ/ա դիմումը՝ որոշում եմ.
1.Նաիրա Մուշեղի Սիմոնյանին սեփականության իրավունքով պատկանող՝ / հիմք անշարժ գույքի իրավունքի պետական գրանցման թիվ 14072023-07-0217 վկայական / մարզ Կոտայք, համայնք Ակունք, գյուղ Ակունք, 07-009-0108-0030 կադաստրային ծածկագրով, 0․084հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողից 0․05հա մակերեսով հողամասը փոխադրել՝ բնակավայրի բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա, օրենսդրությամբ սահմանված կարգով կառուցապատում իրականացնելու համար:
2.Պարտավորեցնել որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Կոտայքի մարզի Ակունք համայնքի բյուջե կատարել վճարում / 900105203179 հաշվեհամար / հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերությունը՝ 1 384 500 / մեկ միլիոն երեք հարյուր ութսունչորս հազար հինգ հարյուր / ՀՀ դրամ։
3.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում սահմանված կարգով ընթացք չտալու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
4.Սույն որոշման առաջին կետում նշված հողի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի տարեկան, ընթացիկ հաշվառման և համայնքի հողային հաշվեկշռում: