Ղեկավարվելով՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006թ-ի մայիսի 18-ի N 912-Ն որոշման կարգի 10,11,22 կետերի պահանջներով, հիմք ընդունելով Հայկ Մանվելի Պետրոսյանի 2022 թվականի մայիսի 25-ի դիմումը, « ԳԻՍ-ԱՐՏ » ՍՊ ընկերության կողմից հաստատված հատակագիծը, հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման 2022FYCPE1 ծածկագիրը և հաշվի առնելով, որ մարզ Կոտայք, համայնք Ակունք գյուղ Կոտայք, 16-րդ փողոց, 31-33 հողամաս հասցեում ինքնակամ կառուցված 120.3քմ արտաքին չափերով շենք-շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոների էական խախտումների և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք որոշում եմ․
- Հայկ Մանվելի Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում ինքնակամ կառուցված 120.3քմ արտաքին չափերով շենք-շինությունները ճանաչել օրինական:
- Ինքնակամ կառուցված՝ 44.75քմ այգետնակի օրինականացման համար համայնքային բյուջե կատարել վճարում՝ մեկ մետր քառակուսու համար 1422 ՀՀ դրամ:
- Իսկ ինքնակամ կառուցված՝ 1.70քմ աստիճանի, 3.55քմ աստիճանի, 3.80քմ աստիճանի, 45.8քմ ծածկի, 2.20քմ պարիսպի, 10.80քմ պարիսպի և 7.70քմ պարիսպի օրինականցման համար համայնքային բյուջե կատարել վճարում՝ մեկ մետր քառակուսու համար 853.2 ՀՀ դրամ:
- Պարտավորեցնել նրան ինքնակամ կառուցված՝ 44.75քմ այգետնակի, 1.70քմ աստիճանի, 3.55քմ աստիճանի, 3.80քմ աստիճանի, 45.8քմ ծածկի, 2.20քմ պարիսպի, 10.80քմ պարիսպի և 7.70քմ պարիսպի օրինականացման համար Ակունք համայնքի բյուջե / 900105203211 հաշվեհամար/ կատարել վճարում՝ 128 094 / մեկ հարյուր քսանութ հազար իննսունչորս / ՀՀ դրամ։
- Սահմանել,որ որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների` 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
- Որոշումն ուժի մեջ է ստորագրման օրվանից։
|