|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ակունք ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնք ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ակունք, (077) 870825, akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
17 մայիսի 2022 թվականի N 43-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆԵՅԵՄԲԵՐԻ 17-Ի N 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի,Ակունք համայնքի ավագանին որոշում է ՝ 1․Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի ավագանու2017 թվականի նոյեմբերի 17-ի«Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի ավագանու կանոնակարգը հաստատելու մասին» N39-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ․ 1) որոշման հավելվածի 22-րդ կետի1-ին ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ․ «1․Համայնքի ավագանին, իրեն վերապահված լիազորությունների իրականացման համար,իր որոշմամբ ստեղծում է մշտական գործող՝3 իսկ անհրաժեշտություն առաջանալու դեպքում՝ ժամանակավոր հանձնաժողովներ։», 2)որոշման հավելվածի 23-րդ կետի1-ին ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ․ «1․ Մշտական հանձնաժողովները լինում են` 1) սոցիալական, առողջապահության,բնության պահպանության,գիտության, կրթության,մշակույթի և երիտասարդության հարցերի. 2) ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի 3) ենթակառուցվածքներին առնչվող հարցերի.»։
|
Կողմ -6 ԱՎԱԳՅԱՆ ԱՎԱԳ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ ԳՈՌ ՍԻՄՈՆՅԱՆ ԱՐՍԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՒՆԱՆ ՌՈՒԲԵՆՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(377.02 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|