05.10.25
Ակունք համայնքի ղեկավար Հ. Ռուբենյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ
|
Սիրելի ուսուցիչներ,Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:Չկա այնպիսի գիտակից մարդ, որ անսահման երախտագիտությամբ լցված չլինի ձեր նկատմամբ: Երախտագիտություն՝ այն կարևոր աշխատանքի համար, որ իրականացնում եք՝ կրթելով ու դաստիարակելով երեխաներին, սերմանելով նրանց մեջ սեր ու ձգտում դեպի գիտելիք, օգնելով առաջին քայլերն անել կյանքում և դառնալ լավ մարդ ու քաղաքացի: Երախտագիտություն՝ մեր պետության և ժողովրդի ապագան կերտելու հայրենանվեր ու ազգանպաստ առաքելությունն իրագործելու համար: Ձեր աշխատանքից է կախված, թե վաղն ինչպիսի սերունդ կմտնի կյանք, ովքեր կձևավորեն մեր հասարակությունը և ինչ ճանապարհով կզարգանա մեր պետությունը: Թանկագին ուսուցիչներ,Մեկ անգամ ևս շնորհավորում ...
Մանրամասն |
|
01.10.25
Համայնքապետարանի աշխատակազմը սիրով շնորհավորում է համայնքի ղեկավար պարոն Ռուբենյանի ծննդյան տարեդարձը։
|
Հարգելի՛ պարոն Ռուբենյան, Ձեր հետևողական և նվիրված աշխատանքը մեծապես նպաստում է մեր համայնքի զարգացմանը, բարգավաճմանը և յուրաքանչյուր բնակչի բարեկեցությանը։ Ձեր առաջնորդությունը, նախաձեռնողականությունը և հոգատար վերաբերմունքը կարևոր դեր են խաղում համայնքի առաջընթացի և միասնականության ապահովման գործում։ Մաղթում ենք քաջ առողջություն, նորանոր հաջողություններ և անսպառ եռանդ՝ մեր համայնքը ավելի ծաղկուն դարձնելու գործում։
|
|
29.09.25
Սեպտեմբերի 29-ին Ակունքի Համայնքապետարանում Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների համար կազմակերպվել էր հանդիպում-քննարկում` «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության փաստաբանների հետ։
|
Հանդիպման նպատակն էր աջակցել տեղահանված անձանց՝ բարձրացնելով նրանց իրազեկվածության մակարդակը ՀՀ կառավարության կողմից ընդունված որոշումների և գործող ծրագրերի փոփոխությունների վերաբերյալ։
Քննարկման ընթացքում ներկայացվել են սոցիալական աջակցության նոր ձևաչափեր՝ ներառյալ սոցիալական վճարների տրամադրման կարգերը, ինչպես նաև բնակարանի ձեռքբերման սերտիֆիկատների տրամադրման գործընթացը։ Նախաձեռնության շրջանակում անդրադարձ է կատարվել նաև տեղահանված անձանց փաստաթղթերի վերականգնման հնարավորություններին, ինչը կնպաստի նրանց իրավական և սոցիալական պաշտպանության արդյունավետ կազմակերպմանը։
|
|
21.09.25
Համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանի շնորհավորանքը հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ
|
Մեր համայնքի սիրելի՛ բնակիչներ, շնորհավորում եմ ձեզ և առհասարակ ողջ հայությանը Անկախության օրվա առթիվ։Սեպտեմբերի 21-ը մեր հանրապետության տոնացույցում կարևորագույն օրերից մեկն է:1991 թվականին ողջ հայությունը մեկ բռունցք դարձած, իրականացրեց սեփական ճակատագիրը տնօրինելու և անկախ ապրելու վաղեմի երազանքը և հաղթահարելով պատերազմ ու շրջափակում՝ ամրացրեց հայրենի պետականության հիմքերը:Այսօր յուրաքանչյուրս առավել քան երբևէ պետք է գիտակցենք, որ մեծ դժվարությունների գնով ձեռք բերված անկախության պահպանման պատասխանատվությունը մերն է, հետևաբար պետք է կարողանանք ամուր, անսասան ու հաստատուն պահել մեր պետականությունն ու պետական սահմանները:Սիրելի՛ հայրենակիցներ, ցանկանում եմ մեր հանրապետությանը խաղաղ սահմաններ, ...
Մանրամասն |
|
16.09.25
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․․․
|
Ակունք համայնքի հարգելի՛ բնակիչներ, տեղեկացնում ենք, որ Շրջակա միջավայրի նախարարության կողմից Կառավարությանը ներկայացված տեղեկատվության համաձայն Հայաստանի անտառային տնտեսություններում գոյանում են զգալի քանակությամբ հաճարենու և կաղնու պտուղներ և, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը պատրաստակամ է հաճարենու և կաղնու պտուղների պահանջարկի դեպքում ֆերմերներին առաջարկելու և կազմակերպելու փոխշահավետ համագործակցություն։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ բոլոր շահագրգիռ ֆերմերները մանրամասների համար կարող են դիմել Ակունքի համայնքապետարան /հեռ․՝ 077 87 08 25, էլ․ փոստ՝ akunq.hamaynq@gmail.com/:
|
|
12.09.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ․․․
|
Ակունք համայնքի հարգելի՛ բնակիչներ, տեղեկացնում ենք, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգման ներքո, «Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» (ՏՀԶՎԿ) ՀԿ-ի կողմից մշակվել է «Տեսել եմ» հարթակը (https://teselem.am/) և դրան փոխկապակցված բջջային հավելվածը, որն արդեն հասանելի է AppStore և GooglePlay տիրույթներում՝ Teselem անվանմամբ։Նշյալ էլեկտրոնային գործիքների ստեղծման նպատակը տեղական ինքնակառավարմանը բնակչության մասնակցության ընդլայնումն է, այդպիսով նաև՝ ՏԻՄ-երի աշխատանքի արդյունավետության բարձրացումը։ Համայնքի զարգացման գործում մենք կարևորում ենք յուրաքանչյուր բնակչի մասնակցությունը․․․ Քայլ 1․ Ներբեռնիր ...
Մանրամասն |
|
01.09.25
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի ԱՌԹԻՎ
|
Սիրելի՛ ուսուցիչներ, աշակերտներ և ծնողներ, ջերմ բարեմաղթանքներով շնորհավորում եմ բոլորիդ գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ: Գիտելիքը այն իրական արժեքն է, այն շարժիչ ուժը, որի շնորհիվ մարդկությունը զարգացել և պահպանել է իր գոյությունը հազարամյակների ընթացքում:Հարգելի՛ ուսուցիչներ, Ձեր շնորհիվ է գիտելիքը փոխանցվում սերունդներին և դուք եք որոշում, թե մարդկությունը զարգացման ինչպիսի ուղղություն կընդունի ապագայում: Ուստի ցանկանում եմ Ձեզ անսպառ եռանդ, որպեսզի սիրով ու հպարտությամբ կատարեք Ձեր առաքելությունը:Աշակերտներին ցանկանում եմ սեր ուսման ու գիտելիքի հանդեպ: Միշտ հիշե՛ք, որ դպրոցական տարիներին սովորելով, հիմք եք պատրաստում ամբողջ կյանքի համար: Որքան շատ գիտելիքներ ձեռք բերեք, այնքան ամուր ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |