Այսօր: Երեքշաբթի, 18 Նոյեմբերի 2025թ.
Ակունքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 35
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
17.11.25 🔵Կոտայք բնակավայրում ջրամատակարարման համակարգի բարելավման աշխատանքները մոտենում են ավարտին

 Համայնքի հարգելի՛ բնակիչներ 

Շարունակվում են Կոտայք բնակավայրի ջրամատակարարման համակարգի բարելավման աշխատանքները, որոնք գտնվում են գրեթե ավարտական փուլում։ Ծրագրի նպատակն է ապահովել բնակավայրի որակյալ և անխափան ջրամատակարարումը։

Նախագիծը իրականացվում է համայնքի և պետության համաֆինանսավորմամբ․

📍Համայնքի մասնաբաժինը՝ 28 481 714 դրամ,

📍Պետության մասնաբաժինը՝ 52 905 757 դրամ։

Հարգանքով` Ակունքի համայնքապետարան

17.11.25 📢 Զառ բնակավայրում գրեթե ավարտին են մոտենում ջրատարի վերակառուցման աշխատանքները։

  Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 72 986 820 դրամ, որից՝

📌Համայնքի մասնաբաժինը՝ 25 545 387 դրամ,

📌Պետության մասնաբաժինը՝ 47 441 433 դրամ։

📎Աշխատանքներն այժմ գտնվում են ավարտական փուլում։

 Ակունքի համայնքապետարանը շարունակում է իրականացնել բնակիչների կյանքի որակի բարելավմանը ուղղված ծրագրեր։

 Հարգանքով` Ակունքի համայնքապետարան

11.11.25 🏛️ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
 Համայնքի հարգելի՛ բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ համայնքապետարանում և Նոր Գյուղ, Կոտայք, Կապուտան, Զառ բնակավայրերի վարչական ղեկավարների գրասենյակներում առկա են վճարային տերմինալներ, որոնց միջոցով Դուք կարող եք կատարել անշարժ գույքի հարկի վճարները՝ արագ, հարմար և անվտանգ եղանակով։📍Տերմինալի առավելությունները՝✅ Վճարումը կատարվում է մի քանի վայրկյանում,✅ Գործում է համեմատաբար ցածր միջնորդավճար,✅ Տերմինալները տեղակայված են համայնքապետարանում և բնակավայրերի վարչական ղեկավարների գրասենյակներում Խնդրում ենք օգտվել տերմինալներից հարկային վճարումների ժամանակ։ Հարցերի դեպքում կարող եք դիմել համայնքապետարան.📞 Հեռ. 077870823📍 Հասցե՝ Ակունք համայնք Կենտրոնական խճուղի 72 Հարգանքով՝ ... Մանրամասն
10.11.25 ⚠️ ԻՐԱԶԵԿՈՒՄ
📎Համայնքի սիրելի՛ բնակիչներ, Ելնելով երեխաների անվտանգությունից՝ խնդրում ենք բոլոր ծնողներին մեծացնել հսկողությունը վերջիններիս նկատմամբ, հատկապես՝ խաղահրապարակներում գտնվելու ընթացքում։📍Մի՛ թողեք փոքր երեխաներին (մինչև 7-8 տարեկան) առանց մեծահասակի հսկողության։📍Հետևե՛ք, որ երեխաները խաղային գույքն օգտագործեն ըստ նշանակության և չկատարեն վտանգավոր գործողություններ (օրինակ՝ սահուղուց վերև մագլցել, ճոճանակներից ցած թռչել և այլն)։ Ցանկանում ենք տեղեկացնել, որ համայնքապետարանը, ապահովելով խաղահրապարակի ընդհանուր անվտանգությունը և տեխնիկական սպասարկումը, ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԿՐՈՒՄ հնարավոր վնասվածքների, կամ պատահարների համար, որոնք տեղի են ունեցել անվտանգության կանոնների խախտման, գույքի ... Մանրամասն
10.11.25 ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ✨
 Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա առթիվ Հարգելի՛ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներ, Սիրելի՛ համայնքային ծառայողներ, Սրտանց շնորհավորում ենք ձեզ Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա կապակցությամբ։ Այս տոնական օրը հիանալի առիթ է բարձր գնահատելու ձեր անդուլ աշխատանքը և նվիրումն ի նպաստ համայնքի զարգացման ու բնակիչների բարեկեցության։ Ձեր հետևողական ու պատասխանատու գործունեության շնորհիվ է, որ կյանքի են կոչվում համայնքային ծրագրեր, լուծվում են առօրյա խնդիրներ և ստեղծվում է բարեկեցիկ ու կայուն միջավայր։ Տեղական ինքնակառավարումը ժողովրդավարական պետության կարևորագույն հիմքերից մեկն է, քանզի հենց համայնքներում է ձևավորվում մեր երկրի կայունությունն ու առաջընթացը։ ... Մանրամասն
05.11.25 Մշտադիտարկողների երկօրյա վերապատրաստման դասընթացն ավարտվեց

✅Նոյեմբերի 3-4-ին կայացավ հանրային մշտադիտարկողների երկօրյա վերապատրաստման դասընթացը, որը կազմակերպվել էր Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից՝ «Ինտեգրված համայնքային զարգացում Հայաստանում» ծրագրի շրջանակում։

🙋‍♀️ Դասընթացին մասնակցեցին նաև մեր համայնքի ներկայացուցիչները։

📌Նախաձեռնության հիմնական նպատակն էր նպաստել տեղական ինքնակառավարման համակարգում հանրային վստահության ամրապնդմանը, ինչպես նաև խթանել քաղաքացիական ակտիվ մասնակցությունը համայնքային կառավարման և զարգացման գործընթացներում։

 

 

04.11.25 ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

 Սիրելի` սոցիալական աշխատողներ,

 Ակունքի համայնքապետարանը սրտանց շնորհավորում է ձեզ մասնագիտական տոնի առթիվ։ Ձեր աշխատանքը մարդկային հոգատարության, նվիրումի և անսահման համբերության վառ օրինակն է։ Դուք ամեն օր սատարում եք կյանքի դժվարությունների առջև կանգնած մարդկանց՝ ցուցաբերելով աջակցություն, խրախուսանք և հավատ կյանքի հանդեպ։

 Ձեր հոգատար վերաբերմունքով, մարդասիրական սկզբունքներով և անշահախնդիր նվիրումով դուք ստեղծում եք ավելի համերաշխ ու բարեկեցիկ հասարակություն։ Թող ձեր առաքելությունը միշտ գնահատված լինի։

 Մաղթում ենք ձեզ առողջություն, անսպառ ուժ և հոգեկան տոկունություն՝ ձեր պատասխանատու և բարձրարժեք գործում նոր հաջողությունների հասնելու համար։

 Հարգանքներով` Ակունքի համայնքապետարան

 

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱԿՈՒՆՔ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔ
ԿՅԱՆՔԸ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
ՁՄԵՌ ՊԱՊԻԿՆԵՐ ԵՐԿՆՔԻՑ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
Լավագույն համայնք 2019 Ակունք Համայնք
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՄԱՅՆՔ 2019
Մասնագիտությունը սոցիալական աշխատող
Կոտայքի Մարզ Հատիս
Օրգանական գյուղմթերք
Սուրբ Պողոս եկեղեցու և Սուրբ Պետրոս մատուռի օծումը
Բացառիկ պատմություններ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Կոտայքի մարզ, գ. Ակունք, Կենտրոնական խճուղի 72
(077) 870825
akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824399@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԿՈՒՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner