Ակունք համայնքի հարգելի՛ բնակիչներ,
2022 թվականի ապրիլի 30-ին Հայաստանի Հանրապետությունում հայտարարված է համապետական շաբաթօրյակ: Կոտայքի մարզի Ակունք համայնքում շաբաթօրյակի արդյունավետ իրականացման համար պարտադիր է բոլորի մասնակցությունը. թե՛ համայնքապետարանի, մասնավոր կազմակերպությունների ու ՀՈԱԿ-ի աշխատակիցների, թե՛ համայնքի բնակչության մասնակցությունը:
Համապետական շաբաթօրյակի իրականացման համար Ակունքի համայնքապետարանը ձեռք է բերել անհրաժեշտ բոլոր պարագաները:
Համապետական շաբաթօրյակի շրջանակներում մաքրման և բարեկարգման աշխատանքները արդյունավետ իրականացնելու նպատակով կազմվել է համապետական շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլան:Նախատեսվում է համայնքի բոլոր բնակավայրերում իրականացնել տարածքի մաքրման, բարեկարգման աշխատանքներ:
Հարգելի՛ բնակիչներ, համապետական շաբաթօրյակին Ձեր մասնակցության համար 2022 թվականի ապրիլի 30-ին՝ ժամը 10.00-ին, կարող եք ներկայանալ Ակունքի համայնքապետարան՝ շաբաթօրյակի իրականացման վայրերի և տեխնիկական պայմաններին ծանոթանալու համար:
Կից ներկայացնում ենք Ապրիլի 30-ի համապետական շաբաթօրյակի Ակունք համայնքի մաքրման տարածքների քարտեզները: