20.10.25
🟩Ակունք համայնքում շարունակական և համակարգված կերպով իրականացվում են աղբահանության աշխատանքներ
|
Ակունքի համայնքապետարանը հետևողականորեն կազմակերպում և իրականացնում է համայնքի մաքրության և բարեկարգ տեսքի ապահովման ուղղությամբ նպատակային ծրագրեր։ Համայնքի տարածքում աղբահանության աշխատանքները կրում են պարբերական բնույթ՝ նպատակ ունենալով պահպանել հիգիենայի և շրջակա միջավայրի պահպանության բոլոր չափանիշները։ Համայնքապետարանի անմիջական հանձնարարությամբ աշխատանքները կատարվում են ըստ նախապես սահմանված ժամանակացույցի՝ ընդգրկելով ոչ միայն բնակելի հատվածները, այլև հասարակական տարածքներն ու հարակից ճանապարհները։ Հատուկ ուշադրություն է դարձվում աղբամանների ժամանակին դատարկմանն ու նրանց տեխնիկական վիճակի պահպանմանը։Ակունքի համայնքապետարանը կարևորում է մաքուր և խնամված միջավայրի նշանակությունը՝ ...
Մանրամասն |
|
20.10.25
🔶Ակունք համայնքում իրականացվում են լայնածավալ ասֆալտապատման աշխատանքներ
|
Ակունք համայնքում շարունակվում են հիմնային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքները։ Վերջին շրջանում աննախադեպ ծավալով ասֆալտապատման ծրագրեր են իրականացվել համայնքի տարբեր բնակավայրերում՝ նպատակ ունենալով ապահովել բնակիչների համար առավել հարմարավետ և անվտանգ երթևեկություն։ Ասֆալտապատվել են՝ Հատիսի 2-րդ փողոցը, Նոր Գյուղի 12-րդ փողոցը, Կոտայքի 8-րդ փողոցը, Կապուտանի 7-րդ փողոցը, Սևաբերդի 3-րդ փողոցը, Ակունքի 18-րդ փողոցը, Զովաշենի 1-ին փողոցը։ Պողոս Պետրոս սրբավայրի ճանապարհը Աշխատանքներն իրականացվում են ՀՀ կառավարության սուբվենցիոն ծրագրերի շրջանակում։ Ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 276 միլիոն դրամ, ինչը կարևոր ներդրում է համայնքի ենթակառուցվածքների բարելավման և բնակչության ...
Մանրամասն |
|
17.10.25
📢 ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
Հարգելի՛ համայնքի բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 2025 թ. հոկտեմբերի 2-ի N 1399-Լ որոշմամբ փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության 2023 թ. հուլիսի 27-ի N 1284-Լ որոշման մեջ, որով հաստատվել էր «Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիրը»։  Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Ակունքի համայնքապետարան  Հեռ. 077870823  Հասցե՝ Ակունք համայնք Կենտրոնական խճուղի 72 Հարգանքով՝ Ակունքի համայնքապետարան
|
|
07.10.25
📢 Իրազեկում Ակունք համայնքի բնակիչներին
|
Հարգելի՛ բնակիչներ,Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 2025 թ. հունիսի 20-ի N 825-Լ որոշմամբ հաստատվել է` «Անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց վարձատրվող հասարակական աշխատանքի դիմաց աջակցության տրամադրման ծրագիրը»։ Ծրագրի նպատակն է աջակցել անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անդամներին՝ տնտեսական ակտիվություն ցուցաբերելու, սեփական եկամուտները ավելացնելու և հետագայում աշխատաշուկա մուտք գործելու հնարավորությունները ընդլայնելու գործում։ Ծրագրի շրջանակում աշխատանքներ կարող են կազմակերպվել որոշման հավելվածի 8-րդ կետի համաձայն սահմանված ոլորտներում՝ համայնքային կառույցների, ինչպես նաև համապատասխան գործունեություն իրականացնող ...
Մանրամասն |
|
07.10.25
📚 ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Հարգելի՛ գրադարանավարներ, Սրտանց շնորհավորում ենք Ձեզ մասնագիտական տոնի առթիվ։ Ձեր աշխատանքը մեր կրթական, մշակութային, գիտական կյանքի անբաժան մասն է։ Դուք այն մարդիկ եք, ովքեր սերունդներին գրքի հետ միասին փոխանցում են հայրենասիրություն, մշակույթային գրագիտություն, մարդասիրություն։ Գրադարանը գիտելիքի ու անսպառ իմաստության պահոց է, իսկ դուք՝ դրա անխոնջ պահապաններն եք։ Ձեր աշխատանքի շնորհիվ է, որ գիրքը շարունակում է ապրել, դառնալ ոգեշնչման, իմաստնության և առաջընթացի աղբյուր նոր սերունդների համար։ Գրադարանում է անխոս, որ ձևավորվում է մտածող, ընթերցասեր և գիտակից քաղաքացին։ Շնորհակալություն ձեր նվիրված աշխատանքի, գիրքն ու գիտելիքը սերունդներին փոխանցելու ազնիվ առաքելության ...
Մանրամասն |
|
05.10.25
Ակունք համայնքի ղեկավար Հ. Ռուբենյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ
|
Սիրելի ուսուցիչներ,Սրտանց շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի առթիվ:Չկա այնպիսի գիտակից մարդ, որ անսահման երախտագիտությամբ լցված չլինի ձեր նկատմամբ: Երախտագիտություն՝ այն կարևոր աշխատանքի համար, որ իրականացնում եք՝ կրթելով ու դաստիարակելով երեխաներին, սերմանելով նրանց մեջ սեր ու ձգտում դեպի գիտելիք, օգնելով առաջին քայլերն անել կյանքում և դառնալ լավ մարդ ու քաղաքացի: Երախտագիտություն՝ մեր պետության և ժողովրդի ապագան կերտելու հայրենանվեր ու ազգանպաստ առաքելությունն իրագործելու համար: Ձեր աշխատանքից է կախված, թե վաղն ինչպիսի սերունդ կմտնի կյանք, ովքեր կձևավորեն մեր հասարակությունը և ինչ ճանապարհով կզարգանա մեր պետությունը: Թանկագին ուսուցիչներ,Մեկ անգամ ևս շնորհավորում ...
Մանրամասն |
|
01.10.25
Համայնքապետարանի աշխատակազմը սիրով շնորհավորում է համայնքի ղեկավար պարոն Ռուբենյանի ծննդյան տարեդարձը։
|
Հարգելի՛ պարոն Ռուբենյան, Ձեր հետևողական և նվիրված աշխատանքը մեծապես նպաստում է մեր համայնքի զարգացմանը, բարգավաճմանը և յուրաքանչյուր բնակչի բարեկեցությանը։ Ձեր առաջնորդությունը, նախաձեռնողականությունը և հոգատար վերաբերմունքը կարևոր դեր են խաղում համայնքի առաջընթացի և միասնականության ապահովման գործում։ Մաղթում ենք քաջ առողջություն, նորանոր հաջողություններ և անսպառ եռանդ՝ մեր համայնքը ավելի ծաղկուն դարձնելու գործում։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |