Այսօր: Ուրբաթ, 31 Հոկտեմբերի 2025թ.
Ակունքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 52
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
29.10.25 📣ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
 Հարգելի՛ համայնքի բնակիչներ,🏛️«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Ինտեգրված համայնքային զարգացում Հայաստանում» ծրագրի շրջանակում Ակունք համայնքի հետ համագործակցությամբ հայտարարում է մշտադիտարկողների հավաքագրում՝ մասնակցային բյուջետավորման (ՄԲ) գործընթացի հանրային մշտադիտարկման իրականացման նպատակով։ Եթե հետաքրքրված ես համայնքի զարգացման հարցերով, պատրաստ ես հետևել ՄԲ գործընթացի իրականացմանը և նպաստել թափանցիկության ու հաշվետվողականության ապահովմանը՝ սա քո հնարավորությունն է դառնալու համայնքի բարելավման գործընթացի ակտիվ մասնակից՝ որպես հանրային մշտադիտարկող։❔Ո՞վ կարող է դառնալ հանրային ... Մանրամասն
24.10.25 Հոկտեմբերի 28-ին, Ավետիք Իսահակյանի 150-ամյակին ընդառաջ, իրականացվեց մեծանուն գրողին նվիրված միջոցառում📚։
 Հարգելի՛ հայրենակիցներ, 2025 թ․ հոկտեմբերի 30-ին լրանում է հայ մեծ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, գրական-հասարակական գործիչ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակը։ Այս կարևոր հոբելյանը հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ արժևորելու վարպետի ստեղծագործական ժառանգությունը, գաղափարական և բարոյական պատգամները։ Միջոցառման նպատակն էր նոր սերունդներին մոտեցնել Ավետիք Իսահակյանի վեհ գաղափարախոսությանը՝ ընդգծելով վերջինիս սահմանած անանց արժեքները հայ գրականության և հասարակական կյանքում։ Միջոցառումը հիրավի նպաստելու է երիտասարդ սերնդի մեջ ընթերցանության և ազգային-մշակութային ինքնագիտակցության խթանմանը։ Միջոցառման ընթացքում ներկայացվեցին՝ Ավ. Իսահակյանի գրական գործունեությունը, ... Մանրամասն
24.10.25 ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 Տեղեկացնում ենք, որ Ղազախստանի Հանրապետության Ատիրաուի մարզում իրականացվում են զբոսաշրջության ոլորտում ներդրումային նախագծեր, որոնց շրջանակում դիտարկվում է համագործակցության հնարավորություն տարբեր շահագրգիռ կազմակերպությունների հետ։Ներդրումային ծրագրի վերաբերյալ՝ 

https://kotayk-akunk.am/upload/DocFlow/EmailExFiles/9a82da0890224a4fc6422cc64d2a776dc1147eb37cb7810328449aa667cea1ad_1022_185340.pdf Հնարավոր համագործակցության վերաբերյալ տեղեկացնել մինչև սույն թվականի հոկտեմբերի 27-ը, ժամը՝ 17։00։

Ակունքի համայնքապետարան։

Akunq.hamaynq@gmail.com

 

23.10.25 📢 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
 Հարգելի՛ համայնքի բնակիչներ, Համաձայն 24.11.2010թ. N 1640-Ն հրամանի՝ 2025-2026 ուսումնական տարվանից ուժի մեջ է մտնում նոր դրույթ, ըստ որի՝ մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ 7 կամ 8 տարին լրացող երեխաները կարող են ընդունվել միայն իրենց տարիքին համապատասխանող դասարան։ Հիմք ընդունելով «Կրթության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 7-րդ մասը, ինչպես նաև 38-րդ և 39-րդ հոդվածների պահանջները՝ համայնքապետարանը հորդորում է բոլոր ծնողներին ապահովել կրտսեր դպրոցական տարիքի (հատկապես՝ 2019թ․ ծնված) երեխաների կրթության իրավունքի իրականացումը։ Նշում ենք, որ մինչև 2025թ․ դեկտեմբերի 31-ը 6 տարին լրացող (կամ արդեն լրացած), սակայն որևէ ուսումնական հաստատությունում չընդգրկված ... Մանրամասն
22.10.25 📍 Ակունքի համայնքապետարանի անմիջական աջակցությամբ՝ Զառ գյուղում պարի դասասենյակ է վերանորոգվել
🏫Ակունքի համայնքապետարանի հետևողական աշխատանքի և անմիջական աջակցության շնորհիվ Զառ գյուղում մշակութային տանը վերանորոգվել է պարարվեստի համար նախատեսված դասասենյակ՝ ստեղծելով հարմարավետ և ներշնչող միջավայր երեխաների ու երիտասարդների ստեղծագործական զարգացման համար։ Վերանորոգված սրահը այժմ հագեցած է անհրաժեշտ բոլոր պայմաններով։ Սա ևս մեկ քայլ է դեպի համայնքի մշակութային կյանքի խթանումը և երեխաների ստեղծագործական ունակությունների բացահայտումը։💫 Համայնքապետարանի ուշադրության կենտրոնում մշտապես եղել են և մնում են կրթության, մշակույթի և երիտասարդության զարգացման ծրագրերը, որոնք զգալի կերպով նպաստում են Ակունք համայնքի բնակավայրերի համաչափ զարգացմանն ու համայնքային կյանքի բարգավաճմանը։Հարգանքով` Ակունքի ... Մանրամասն
21.10.25 📢 ԻՐԱԶԵԿՈՒՄ
 Հարգելի՛ համայնքի բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հոկտեմբերի 9-ի N 1447-Լ որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել` ՀՀ կառավարության 2022 թվականի հունվարի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի Լիզինգի աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 105-Լ որոշման մեջ։ Փոփոխություններին ծանոթանալու համար խնդրում ենք անցնել հղումով. https://kotayk-akunk.am/upload/DocFlow/EmailExFiles/5f53c5292a7477b89f9a85b855b15b5ee77207c4d9f9d8666aa9b29fa3b49196_1017_203104.pdf Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Ակունքի համայնքապետարան Հեռ. 077870823Հասցե՝ Ակունք համայնք Կենտրոնական խճուղի 72  Հարգանքով՝ ... Մանրամասն
20.10.25 🟩Ակունք համայնքում շարունակական և համակարգված կերպով իրականացվում են աղբահանության աշխատանքներ
 Ակունքի համայնքապետարանը հետևողականորեն կազմակերպում և իրականացնում է համայնքի մաքրության և բարեկարգ տեսքի ապահովման ուղղությամբ նպատակային ծրագրեր։ Համայնքի տարածքում աղբահանության աշխատանքները կրում են պարբերական բնույթ՝ նպատակ ունենալով պահպանել հիգիենայի և շրջակա միջավայրի պահպանության բոլոր չափանիշները։ Համայնքապետարանի անմիջական հանձնարարությամբ աշխատանքները կատարվում են ըստ նախապես սահմանված ժամանակացույցի՝ ընդգրկելով ոչ միայն բնակելի հատվածները, այլև հասարակական տարածքներն ու հարակից ճանապարհները։ Հատուկ ուշադրություն է դարձվում աղբամանների ժամանակին դատարկմանն ու նրանց տեխնիկական վիճակի պահպանմանը։Ակունքի համայնքապետարանը կարևորում է մաքուր և խնամված միջավայրի նշանակությունը՝ ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱԿՈՒՆՔ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔ
ԿՅԱՆՔԸ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
ՁՄԵՌ ՊԱՊԻԿՆԵՐ ԵՐԿՆՔԻՑ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
Լավագույն համայնք 2019 Ակունք Համայնք
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՄԱՅՆՔ 2019
Մասնագիտությունը սոցիալական աշխատող
Կոտայքի Մարզ Հատիս
Օրգանական գյուղմթերք
Սուրբ Պողոս եկեղեցու և Սուրբ Պետրոս մատուռի օծումը
Բացառիկ պատմություններ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Կոտայքի մարզ, գ. Ակունք, Կենտրոնական խճուղի 72
(077) 870825
akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824399@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԿՈՒՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner