ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
Հարգելի՛ այցելու, սույն պաշտոնական կայքի միջոցով Դուք կարող եք.
- Դիմել համայնքապետարան․ դիմում, հարցում կամ բողոք ուղարկել տեղական ինքնակառավարման մարմիններին, հետևել գրության (նամակի) ընթացքին (տրամադրվում է ծածկագիր) և ստանալ պատասխանը։
- Ծանոթանալ ՏԻՄ-երի իրավական ակտերին և դրանց նախագծերին, թողնել մեկնաբանություններ և առաջարկներ։
- Ստանալ տեղեկատվություն համայնքներում գործող նախադպրողական ուսումնական հաստատությունների (մանկապարտեզների) վերաբերյալ, ինչպես նաև առցանց հերթագրել երեխային (առցանց դիմում) մանկապարտեզ ընդունվելու համար, հետևել հերթի շարժին, ստանալ ծանուցումներ դիմուներն ընդունելու, մերժելու, հերթը հասնելու մասին և այլն։
- Ստանալ տեղեկատվություն համայնքում գործող համայնքային կազմակերպությունների վերաբերյալ:
- Ստանալ մանրամասն տեղեկատվություն համայնքային սեփականության գույքի (հողեր, շենքեր-շինություններ, մեքենա-մեխանիզմների) և դրանց կառավարման գործընթացների վերաբերյալ։
- Ստանալ վարձակալված համայնքային գույքի համար տեղեկանք կատարվելիք վճարումների ժամանակացույցի, ինչպես նաև հաշվարկված վարձավճարների (ներառյալ տույժերը) վերաբերյալ։
- Գրանցել տարատեսակ խնդիրներ՝ արձանագրված համայնքնում, բնակավայրում, փողոցում, թաղամասում, շենքում, բակում և այլն։ Հետևել խնդրի լուծման ընթացքին, արձագանքել տրված լուծումներին, ներկայացնել մեկնաբանություններ և առաջարկներ։
- Ծանոթանալ տեղական տուրքերի դրույքաչափերին։ Կատարել տարատեսակ թույլտվությունների ստացման համար տեղական տուրքերի չափերի հաշվարկ։
- Մասնակցել հարցումների և հանրային քննարկումների: Քննարկվող հարցերի վերաբերյալ ներկայացնել առաջարկներ:
- Ծանոթանալ համայնքների բյուջեների պլանային ցուցանիշներին (մուտքեր, ելքեր), կատարողականներին (եկամուտների, ծախսերի) և հաշվետվություններին։
- Ծանոթանալ ՏԻՄ-երիկողմից տրամադրվող 60-ից ավել վարչական ծառայությունների մատուցման ընթացակարգերին, ստանալ դիմելու ձևաթղթերը, առցանց եղանակով դիմել որոշ ծառայությունների համար։
- Մասնակցել համայնքի զարգացման ծրագրերին (այդ թվում համայնքների մասնակցային բյուջետավորման գործընթացին)` ներկայացնելով առաջարկներ, քվեարկելով ներկայացված առաջարկների համար, գրանցելով մեկնաբանություններ և կարծիքներ այս կամ այն առաջարկի վերաբերյալ։
- Ծանոթանալ համայնքապետարանի և համայնքային կազմակերպությունների կողմից ներկայացված հաշվետվություններին։ Ներկայացված հաշվետվությունների վերաբերյալ թողնել մեկնաբանություններ, կարծիքներ և առաջարկներ:
- Ծանոթանալ համայնքային բյուջեի միջոցով կատարվող գնումների փաստաթղթերին։
- Բաժանորդագրվել համայնքային նորություններին, հայտարարություններին և իրադարձություններին (այդ թվում ավագանու նիստերին, հանրային քնննարկումներին և այլն)։
- Օգտվել կայքերում առկա և հանրային նշանակություն ունեցող տարբեր տեղեկատվական ռեսուրսներից։
|