Ակունքի համայնքապետարանը շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց հրավիրում է հանրային բաց քննարկումների:
Հանրային բաց քննարկումներն իրականացվելու են սույն թվականի դեկտեմբերի 8-ին, Ակունքի համայնքապետարանի շենքի նիստերի դահլիճում, Նոր Գյուղ, Կոտայք, Կապուտան, Հատիս, Զովաշեն, Սևաբերդ, Զառ բնակավայրերում վարչական ղեկավարների նստավայրերում:Հանրային բաց քննարկումները սկսվելու են ժամը 11:00-ին, ավարտվելու են 12:00-ին:
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԹԵՄԱՆ
1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի 2022 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին:
2.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի 2022 թվականին մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին:
Հանրային քննարկումներին մասնակցելու համար շահագրգիռ անձանց կողմից դիմումների ընդունման վերջնաժամկետը սույն թվականի դեկտեմբերի 2-ն է:
Դիմումները կարող են ներկայացնել Ակունք կենտրոն համայնքի աշխատակազմ, վարչական բնակավայրերի ղեկավարների նստավայր առձեռն կամ առցանց՝ համայնքի ֆեյսբուքյան էջում, համայնքի էլ-հասցեով, համայնքի կայքէջով:
youtube-Akunq Hamaynq
facebook-Ակունք համայնք
mail-Akunq.hamaynq@gmail.com
կայք-Kotayk-akunk.am