Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Ակունքի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՀՀ զինված ուժերի հատուկ նշանակության զորքերի համալրում
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Նելլի Աբազյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
25/05/2023
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
25/06/2024
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ զինված ուժերի հատուկ նշանակության զորքերի նոր կազմավորվող ստորաբաժանումները համալրելու նպատակով հայտարարվել է ընդունելություն։

Ընդունելությանը կարող են դիմել մինչեւ 40 տարեկան արական սեռի ներկայացուցիչները, որոնք ունեն առողջական եւ ֆիզիկական լավ տվյալներ, չունեն չմարված դատվածություն ու քրեական հետապնդման մեջ չեն: Նրանց հետ պայմանագիր կկնքվի 1-5 տարի ժամկետով:  Պայմանագրի ողջ ընթացքում քաղաքացին կարող է օգտվել զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների համար օրենքով նախատեսված բոլոր արտոնություններից՝ անվճար եւ որակյալ բուժսպասարկում, ծառայության վայրին մոտ վարձակալած բնակարանի վարձակալության գումարի փոխհատուցում, բարձր աշխատավարձ, ինչպես նաեւ ընթացիկ ատեստավորումների արդյունքում՝ դրա կրկնակի բարձրացում: Դիմորդներին առաջարկվում է ծառայել Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում՝ Սյունիք, Լոռի, Գեղարքունիք եւ քաղաք Երեւան, շաբաթական հինգ օր՝ ժամը 9:00-ից 15:30։

Ընդունելությանը մասնակցելու համար պետք է անձնագրով եւ զինվորական գրքույկով ներկայանալ տարածքային զինվորական կառույց եւ գրել դիմում: Այնուհետեւ զորամասում կանցկացվի հարցազրույց եւ քննություն ֆիզիկական պատրաստության ստուգման նպատակով: Այն ներառում է ձգումներ պտտաձողից, վազք 100 մ եւ 3000 մ հեռավորություններով:Լրացուցիչ տեղեկություններ հնարավոր է ստանալ պաշտպանության նախարարության www.mil.am կայքից կամ զանգահարելով թեժ գծի 1-28 հեռախոսահամարով:

Բոլորը
ԱԿՈՒՆՔ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔ
ԿՅԱՆՔԸ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
ՁՄԵՌ ՊԱՊԻԿՆԵՐ ԵՐԿՆՔԻՑ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
Լավագույն համայնք 2019 Ակունք Համայնք
ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՄԱՅՆՔ 2019
Մասնագիտությունը սոցիալական աշխատող
Կոտայքի Մարզ Հատիս
Օրգանական գյուղմթերք
Սուրբ Պողոս եկեղեցու և Սուրբ Պետրոս մատուռի օծումը
Բացառիկ պատմություններ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Կոտայքի մարզ, գ. Ակունք, Կենտրոնական խճուղի 72
(077) 870825
akunq.hamaynq@gmail.com,akunq.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824399@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԿՈՒՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner