ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2024թ սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ին, Կոտայքի մարզի Կոտայք բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա հանրային քննարկում՝ Կոտայքի մարզի Ակունք համայնքի Կոտայք և Նոր Գյուղ բնակավայրերում 576 տեղ հզորությամբ միջնակարգ դպրոց կառուցելու թեմայով՝ համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2015թ նոյեմբերի 19-ի «Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» N 1325-Ն որոշման հավելվածի (առաջին փուլ)։
Բոլոր շահագրգիռ անձինք իրենց առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացնել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում: Համայնքի ղեկավարի կողմից հանրային լսման համար լիազորված անձ՝ Սարիբեկյան Մարոզ (ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքի ղեկավարի օգնական, էլ․ հասցե՝ akunq.hamaynq@gmail.com):
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 077870825, 044421338 հեռախոսահամարներով։